ArmScoop-ի մասին

ARMSCOOP logo«ArmScoopՀայկական գիտական համագործակցություն» գիտակրթական կազմակերպությունը հիմնադրվել է 2010 թվականին։

Մեր գործունեության հիմնարար նպատակներն են.
  • իրականացնել հայաստանյան և համահայկական կրթական և գիտական ներուժի զարգացմանը և ամրապնդմանն ուղղված գործունեություն՝ կազմակերպչական, տեղեկատվական, հետազոտական, խորհրդատվական եղանակներով,
  • իրականացնել գիտական, հատկապես հայագիտական գրականության թվայնացում և հրապարակում, համացանցում հայատառ գիտական բովանդակության զարգացմանն ուղղված գործունեություն,
  • նպաստել Հայաստանում գիտության հանրայնացմանը, խթանել գիտության հանդեպ հետաքրքրության և գիտության վարկանիշի բարձրացումը:

Մեր գործունեության ռազմավարությունը համագործակցությունն է։ Մենք պատրաստ ենք ցանկացած համագործակցության, որը կնպաստի մեր նպատակների իրականացմանը։ Կազմակերպությունը խրախուսում և նպաստում է գիտական համագործակցության ընդլայնմանը ինչպես հայ, այնպես էլ հայ և արտասահմանյան գիտական շրջանակների միջև։

Կազմակերպությունը իր ծրագրերն իրականացնում է հետևյալ  ուղղություններով՝

  • Հայկական գիտական համագործակցությունը 2010թ. ստեղծել է ArmScoop.com գիտակրթական հարթակը, որը կրթական, ակադեմիական, կրթաթոշակային, դրամաշնորհային և աշխատանքային հայտարարությունների, գիտակրթական միջոցառումների տարածման, ինչպես նաև՝ գիտական հոդվածների, աշխատությունների և հանդեսների հանրայնացման ցանց է:

ArmScoop ցանցը սերտորեն համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան գիտական և կրթական գործունեություն ծավալող բազմաթիվ կազմակերպությունների և անհատների հետ՝ դասակարգելով և հանրայնացնելով (ըստ թիրախային լսարանների) վերջիններիս կողմից իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը։

Կայքը և սոցցանցերի համապատասխան հարթակները յուրատեսակ վիրտուալ ցանց են գիտական (հատկապես հայագիտական) արդիական հարցերի քննարկման համար:

Ցանցի անդամներ են ուսանողներ, դասախոսներ, երիտասարդ գիտնականներ և գիտական ու կրթական ծրագրերով հետաքրքրված այլ անձինք Հայաստանից և արտասահմանից:

  • 2012 թվականից գործարկված ArmScoop Lab-ը իրականացնում է մի քանի միջնաժամկետ և երկարաժամկետ նախագծեր, որոնց գլխավոր նպատակը հիմնարար գիտելիքի տարածումն ու ակադեմիական միջավայրի ձևավորումն է։ Այդ նախագծերից են.
    • ArmScoop EduLab – Կրթական և մասնագիտական դասընթացներ և խորհրդատվություն
    • Հայագիտական ամենամյա ամառային դպրոցները և գիտարշավները,
    • ArmScoop Online Course առցանց դասընթացները,
    • ArmScoop Fundamental Library – հումանիտար և սոցիալական գիտությունների հիմնարար աշխատանքների թարգմանությունը և հանրայնացումը,
    • «Ճեմարան» – գիտաժողովների և սեմինարների կազմակերպումը,
    • Get Back! հատուկ նախագիծը Մեդիամաքս գործակալության հետ համատեղ։