Ապրիլի 8-ին մեկնարկում է «Practic» բիզնես դասընթացի հիմնական կուրսը

Ուրախ ենք տեղեկացել, որ ապրիլի 8-ին մեկնարկում է Practic-ի բիզնես դասընթացի հիմնական կուրսը։

Practic-ը նախատեսված է՝

1․ Փոքր և միջին բիզնեսի սեփականատերերի,
2․ Փոքր և միջին բիզնեսի ղեկավար կազմի,
3․ Սկսնակ գործարարների (մասամբ) համար։

Ի՞նչ կարելի է ակնկալել #Practic-ից կամ ո՞րն է Practic-ի «ԿԱԼՈՐԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

1․ Գործողությունների հստակ ցուցումներ,
2․ Թիմային վարժություններ (որակներ ձևավորող),
3․ Փորձի փոխանակում կուրսի մասնակիցների միջև,
4․ Փորձի փոխանակում հրավիրված գործարարների, նախագծի հիմնադիրների ու կուրսի մասնակիցների միջև,
5․ 1.5 ամիս ակտիվ աշխատանք ու վերլուծություն յուրաքանչյուր մասնակցի բիզնեսի մասով,
6․ B2B ծառայություններ,
7․ Գիտելիք։

Practic-ում թե՛ գիտելիքը, թե՛ պրակտիկ աշխատանքը լինելու են հետևյալ բլոկերով`

1․ Նիշայի ընտրություն
2․ Պրոդուկտ
3․ Հաճախորդների ներգրավում
4․ Վաճառքներ
5․ Բանակցություններ
6․ Սպասարկում
7․ Ֆինանսներ
8․ Մենեջմենթ

B2B ծառայությունների մասին.

Practic-ին նաև մասնակցում են հետևյալ ծառայությունները մատուցող ընկերություններ, որոնց որակյալ ծառայություններից կարող եք օգտվել շուկայականից ցածր գներով`

– Հաշվապահական ծառայություններ
– Կայքերի պատրաստում
– Լոգոյի պատրաստում
– Մաքսային ձևակերպումների ծառայություն
– SMM ծառայություններ
– Տպագրություն

ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ

Գրիգոր Առաքելյան՝

🔹 «Arakelyan Partners Consuting» ՍՊԸ-ի (հաշվապահական և ֆինանսական ծառայություններ) համահիմնադիր,
🔹 «Ֆորտունա Բիզնես Դպրոց» ՍՊԸ-ի համահիմնադիր («Բիզնես Դիվելոփմենթ Գրուպ»),
🔹 ՀՀ-ում անձնային աճի ամենամեծ «Զարթուցիչ» նախագծի հիմնադիր, թրեյներ,
🔹 Խորհրդատվական և կրթական «ՊՐԱԿՏԻԿ Բիզնես Թրեյնինգ» նախագծի համահիմնադիր, թրեյներ,
🔹 Անձնական քոուչ գործարարների համար,
🔹 ԱՊՀ երկրներում ամենամեծ բիզնես համայնքի՝ «Бизнес Молодость»-ի «ոսկե անդամ» և շրջանավարտ:

Գևորգ Պողոսյան՝

🔹 Հայաստանում առաջին օնլայն վճարային համակարգի՝ «Իդրամ»-ի համահիմնադիր,
🔹 REG.AM, RegNest.com և GlobalR.com ռեգիստրարների համահիմնադիր,
🔹 The Crowdfunding Formula-ի համահիմնադիր. կազմակերպությունը համաժողովրդական ֆինանսավորման ոլորտում առաջատար խորհրդատվական ընկերություններից է աշխարհում,
🔹 «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ,
🔹 «Գլոբալ ԷյԷմ» ՀԿ-ի համահիմնադիր, նախագահ. կազմակերպությունն աջակցում է հայկական ստարտափներին միջազգային շուկա դուրս գալու գործում,
🔹 «Volterman» կազմակերպության համահիմնադիր. «Volterman»-ն արտադրում է աշխարհի ամենահզոր ու ամենահայտնի խելացի դրամապանակը։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՍ.

– Հանդիպումների քանակ՝ 7
– Մեկ հանդիպումի տևողություն՝ 8 ժամ
– VIP փաթեթի հանդիպումների քանակ ՝ ևս 7 հանդիպում
– Ներդրման չափը ստանդարտ փաթեթի համար ՝ 49 հազար դրամ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։

Այս Practic-ում VIP փաթեթը լինելու է ստանդարտի արժեքով։

Կուրսին գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2q5CHrI

Հ․Գ․ Ինչ պետք է Ձեր բիզնեսին, կա Practic-ում։

Leave a Reply

Your email address will not be published.