ISET Economics․ մագիստրոսական կրթական ծրագիր | Թբիլիսի

Ծրագրի մասին

Թբիլիսիի պետական համալսարանին կից գործող Տնտեսագիտության միջազգային դպրոցը (ISET) հայտարարում է տնտեսագիտության մագիստրոսական ծրագրի ընդունելություն։ Ծրագիրն անցկացվում է անգլերեն լեզվով:

Հայ դիմորդների համար գործում են հետևյալ պայմանները՝

  • Լրիվ կամ մասնակի կրթաթոշակներ,
  • Անվճար կացարանի ապահովում Թբիլիսիում ուսանելու ողջ ընթացքում,
  • Պրակտիկայի և/կամ մեկ կիսամյակ Եվրոպայում ուսանելու հնարավորություն,
  • Հայաստանում աշխատելու կամ պրակտիկա անցկացնելու հնարավորություն,
  • Հնարավորություն՝ մասնակցելու բարձրակարգ ասպիրանտական ծրագրերի ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում։

Մագիստրոսական ծրագրում ներգրավված բոլոր հայ ուսանողների համար ISET-ի ուսումնառության 1-ին կիսամյակը (8 շաբաթ՝ 2018թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում) կլինի անվճար:

Մագիստրոսական ծրագրում ներգրավված բոլոր ուսանողները, որոնք չունեն կրթություն տնտեսագիտության, մաթեմատիկայի կամ վիճակագրության ոլորտում, հնարավորություն կստանան մասնակցելու ամառային դասընթացին, որտեղ կդասավանդվեն այդ առարկաներին վերաբերող առանցքային թեմաներ ISET-ում ուսումնառությանը պատրաստվելու համար (3 շաբաթ, 2018թ. օգոստոս ամսին):

Կարիերայի գերազանց հեռանկարներ

ISET-ի կրթական ծրագիրը արտացոլում է ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի լավագույն կրթական ծրագրերը, իսկ դասավանդումը անցկացվում է բացառապես անգլերենով օտարերկրյա դասախոսների կողմից:

Ցանկության դեպքում 2018թ.-ին ISET ընդունված ուսանողները կարող են մասնակցել մասնագիտական
կիրառական դասընթացների, ինչպիսիք են՝ «Էներգետիկա և բնապահպանություն», «Սոցիալական
քաղաքագիտություն», «Գյուղէկոնոմիկա», «Մակրոտնտեսական քաղաքականության և մասնավոր հատվածի զարգացում», որոնց ընթացքում նրանց տրվում է ազատություն՝ մշակելու անհատական կրթական պլաններ՝ այդպիսով պատրաստվելով պրոֆեսիոնալ կարիերային հասարակական քաղաքականության, բանկային և ֆինանսական վերլուծությունների բնագավառներում:

Զգալի շեշտ է դրվում հայ ուսանողներին օգնելու՝ ներգրավվելու ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի ասպիրանտական ծրագրերում: ISET-ը հպարտանալու առիթներից մեկն այն է, որ կրթօջախի շրջանավարտները հաջողությամբ աշխատանք են գտնում աշխարհի հեղինակավոր կենտրոններում, ինչպիսիք են՝ Չիկագոյի, Նյու Յորքի, Ստենֆորդի, Փենսիլվանիայի, Լեսթերի, Վարվիքի, ՄաքԳիլի համալսարանները, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Փենսիլվանիայի պետական համալսարանը և այլն: ISET-ի շուրջ 34 շրջանավարտ ներկայում իր ուսումը շարունակում է ասպիրանտուրայում ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում՝ օգտվելով ամբողջական կրթաթոշակներից և ուսանողական թոշակներից։

Ընդունելության կարգը

2018թ. աշնանը սկսվող ծրագրի մասնակցության դիմումները կընդունվեն առցանց մինչև 2018 թ.
ապրիլի 30-ը:

Մաթեմատիկայի և անգլերենի ընդունելության քննությունները կանցկացվեն 2018թ. մայիսի սկզբին Երևանում:

ԴԻՄԵ՛Ք ՀԻՄԱ

Դիմումները ներկայացնելու կամ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք կապվել՝

Էլ․ փոստ՝ admissionsMA@iset.ge
Հեռ.՝ +995 (322) 507 177, ներքին համարը՝ 104․ կոնտակտային անձ՝ Մայա Սուրգուլաձե

ISET-ի մասին

Տնտեսագիտության միջազգային դպրոցը ստեղծվել է 2006-ին և հովանավորվում է միջազգային դոնորների (այդ թվում British Petroleum-ի, CERGE-EI հիմնադրամի, Վրաստանի կառավարության, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության, OSI-ի, Sida-ի, USAID-ի և Համաշխարհային բանկի) կոնսորցիումի կողմից: ISET–ն Հարավային Կովկասում գտնվող միակ հաստատությունն է, որն առաջարկում է միջազգային պահանջներին համապատասխանող տնտեսագիտության մագիստրոսական ծրագիր: Իր առջև դնելով տարածաշրջանում կրթությունը և հետազոտությունը զարգացնելու առաքելություն՝ Տնտեսագիտության դպրոցը ջերմորեն բացում է դռները անդրկովկասյան երկրների ուսանողների առջև:

ISET-ի բոլոր 287 շրջանավարտները ներկայում աշխատում կամ շարունակում են կրթությունը արտերկրում: ISET-ի սաները շարունակում են կրթությունը ասպիրանտական ծրագրերում, ակտիվորեն ներգրավված են վերլուծական ոլորտում՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ միջազգային բանկերում, բոլոր երեք հարավկովկասյան երկրների նախարարություններում:

Leave a Reply

Your email address will not be published.