ISET Economics բակալավրի կրթական ծրագիր | Թբիլիսի

Ծրագրի մասին

Թբիլիսիի պետական համալսարանին կից գործող Տնտեսագիտության միջազգային դպրոցը (ISET) հայտարարում է տնտեսագիտության բակալավրի ծրագրի ընդունելություն ֆինանսներ և հանրային քաղաքականություն մասնագիտությամբ։ Ծրագիրն անցկացվում է անգլերեն լեզվով:

Բարձրակարգ ուսուցում ապահովելու նպատակով ծրագիրը մատուցվում է միջազգային դասախոսական կազմի և արևմուտքում վերապատրաստված վրացի դասախոսների կողմից: Կրթական ծրագիրը արտացոլում է Հյուսիսային Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի լավագույն տնտեսագիտական ծրագրերը:

ISET-ի տնտեսագիտության բակալավրի կրթական ծրագիրը հավատարմագրված է Հաշվապահների կառավարման կանոնադրական ինստիտուտի (CIMA) կողմից մինչև 2025 թվականը: UK NARIC-ի կողմից ծրագիրը ճանաչվել է Միացյալ Թագավորությունում բակալավրիատի աստիճանին հավասարազոր մակարդակով:

Ֆինանսների և հանրային քաղաքականության ոլորտում ստացած մասնագիտությունը հնարավորություն է տալիս ուսանողներին՝ իրենց կարիերան ծավալելու տնտեսագիտական ուսումնասիրությունների, քաղաքագիտական վերլուծությունների, կոմերցիոն բանկային գործունեության, ֆինանսական շուկաների, ապահովագրության, բիզնեսի և քաղաքական խորհրդատվությունների ծառայությունների բնագավառներում։

Կրթավճար և ֆինանսական աջակցություն

  • Կրթավճարը կազմում է 3,000 ԱՄՆ դոլար:
  • Կրթաթոշակներ․ հայ ուսանողները կարող են օգտվել կրթաթոշակներից, որոնք կարող են կազմել կրթավճարի մինչև 60 %-ը:
  • Կեցության ծախսերը․  Թբիլիսիում ուսման ողջ ընթացքում ապահովվում է անվճար կեցություն։
  • Ուսանողական թոշակ․ լավագույն ուսանողների համար նախատեսվում են ամենամսյա ուսանողական թոշակներ՝ կախված առաջադիմությունից:

Կարիերայի գերազանց հեռանկարներ

  • Մեկ ամբողջ կիսամյակ անցկացնել  արտասահմանում․ ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու ISET-ի հետ համագործակցող՝ Արևմտյան Եվրոպայի համալսարանների կողմից կազմակերպվող ուսանողների փոխանակման ծրագրերին:
  • Մուտք գործել աշխատանքային շուկա՝ արդեն իսկ փորձ ունենալով․ ուսանողները կարող են աշխատանքային պրակտիկա անցնել առաջատար մասնավոր բանկերում, միջազգային ֆինանսական կազմակերպություններում և որակի ապահովման կենտրոններում, Վրաստանի պետական գործակալություններում և բիզնես  ընկերություններում: ISET-ի աշխատակազմը և շրջանավարտները աջակցում են աշխատանքի փնտրման գործընթացում:
  • Շարունակել կրթությունը արտերկրում․ ISET-ը հպարտանալու առիթներից մեկն այն է, որ կրթօջախի շրջանավարտները հաջողությամբ աշխատանք են գտնում աշխարհի հեղինակավոր կենտրոններում, ինչպիսիք են՝ Չիկագոյի, Նյու Յորքի, Ստենֆորդի, Փենսիլվանիայի, Լեսթերի, Վարվիքի, ՄաքԳիլի համալսարանները, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Փենսիլվանիայի պետական համալսարանը և այլն: ISET-ի բոլոր շրջանավարտները ներկայում շարունակում են իրենց ուսումը ասպիրանտուրայում ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում՝ օգտվելով ամբողջական կրթաթոշակներից և ուսանողական թոշակներից։

Ընդունելության պահանջները և կարգը

Հայ ուսանողների համար

  • Միջազգային (այդ թվում՝ հայ) ուսանողները պետք է գրանցվեն առցանց՝ հետևյալ հղումով,
  • ISET–ի ներկայացուցիչը կկապվի դիմորդների հետ՝ տրամադրելու հետագա տեղեկատվություն և օգնելու ծրագրում ներգրավվելու գործընթացում,
  • ISET–ն իր աջակցությունն է առաջարկում Վրաստանի կառավարության կողմից պահանջվող բոլոր փաստաթղթերի թարգմանության և նոտարական հաստատման հարցում, ինչպես նաև հոգում է ուսանողների վիզաների ստացման հետ կապված հարցերը (անհրաժեշտության դեպքում):

ԴԻՄԵ՛Ք ՀԻՄԱ

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2018 թ․ մայիսի 20

Էլ․ փոստ՝ admissionsBA@iset.ge
Հեռ.՝ +995 (322) 507 177, ներքին համարը՝104

Leave a Reply

Your email address will not be published.