Հաջորդական թարգմանության եռօրյա վերապատրաստման դասընթաց | PTA

Դասընթացի նկարագրությունը

PTA (Protranslation.am) կրթական նախաձեռնության կազմակերպած եռօրյա դասընթացը նախատեսված է բանավոր թարգմանիչների համար, որոնք ցանկանում են ամրապնդել մասնագիտական ունակությունները՝ կատարելագործելով գրառման տեխնիկան, թարգմանչական մի շարք հմտությունների վարժ կիրառումը, ինքնավստահությունը, դժվար դեպքերում և հանգամանքներում հաջորդական թարգմանություն կատարելու կարողությունը։

Դասընթացի առանցքային թեմաները

  • Բանավոր թարգմանության ժամանակ ամենահաճախ հանդիպող դժվարությունների վերլուծություն․
  • Բանավոր խոսքի տեսակներ․
  • Հմտությունների կատարելագործում, հատուկ վարժություններ․
  • Հաղորդակցում և սթրեսի կառավարում․
  • ICT գործիքներ և ռեսուրսներ թարգմանիչների համար։

Երբ Հունվարի 18-20 (հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ)՝ 11:00 – 18:00
Որտեղ Երևան, Թումանյան 33. PTA լսարան (տես քարտեզը ⇓) 
Արժեքը 73 հազար դրամ
Ով է վարում Թամարա Քալանթարյան 
Սինխրոն թարգմանիչ (ՌԴ, Մոսկվա), ԵՊՀ-ի բակալավր/մագիստրոս՝ թարգմանչական գործ մասնագիտությամբ, Ժնևի համալսարանի ToT կրթական ծրագրի շրջանավարտ։ Աշխատանքային լեզուներն են՝ անգլ․, ռուս․, հայ․, ֆրանս․։ Ունի բանավոր թարգմանության դասավանդման երկարամյա փորձ (սեմինարներ և դասընթացներ)։ 

ԳՐԱՆՑՎԵԼ


Կազմակերպության մասին

PTA-ն կրթական նախաձեռնություն է, որի շրջանակներում կազմակերպվում են գրավոր և բանավոր թարգմանիչների համար նախատեսված դասընթացներ և սեմինարներ։ Դասախոսները ճանաչված գրավոր և բանավոր թարգմանիչներ են՝ կրթական որոլտում զգալի ներդրում կատարած մասնագետներ։ 

+7 (903) 742 66 81
+374 (94) 18 05 79
courses@protranslation.am


Leave a Reply

Your email address will not be published.