«Լույս» հիմնադրամի մենթորության ծրագիր 2017

Հարգելի՛ երիտասարդներ,

«Լույս» հիմնադրամն ուրախությամբ հայտարարում է 2018 թ. Մենթորության ծրագրի մասնակիցների հայտագրման մասին:

Սիրով հրավիրում ենք 15-ից 25 տարեկան երիտասարդների, որոնք ցանկանում են կապ հաստատել աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հետ, մասնագիտական ու անհատական զարգացում ունենալ, ինչպես նաև ընդլայնել գործնական ցանցը, մասնակցելու «Լույսի» մենթորության ծրագրին:

Մենթորությունը յուրատեսակ գործընկերություն է մենթորի («Լույսի» ուսանող) ու մենթիի (հայաստանցի երիտասարդ) միջև և կարող է մասնագիտական ուղու հրաշալի մեկնարկ դառնալ երիտասարդների համար: Մենթորները յուրատիպ օրինակ են ծառայում մենթիների համար, որոնք ցանկանում են կարիերան կառուցելու լավագույն կողմնորոշումն ստանալ, մուտք գործել «Լույսի» աշխարհասփյուռ ցանց և մասնագիտական հմտություններ ձեռք բերել:

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հիմնադրամի կայքում տեղադրված առցանց հայտաձևը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2017 թ. դեկտեմբերի 18-ը:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ:

Լավագույն մաղթանքներով`
Հայկ Ծատուրյան

Մենթորության համայնքի համակարգող

Leave a Reply

Your email address will not be published.