Աշխատանքի հնարավորություն Լոռու մարզում | COAF

ՔՈԱՖՍՄԱՐԹ թիմի համալրման հրավեր

ոչ ֆորմալ կրթության, ՏՏ, ծրագրավորման, ռոբոտաշինության, արվեստի (այդ թվում՝ երաժշտության, պարի), առողջապահության, շախմատի ոլորտներում

Լոռու մարզ, Դեբետ համայնք

Ընդհանուր բնութագիր

Հայաստանի մանուկներ հիմնադրամը փնտրում է իր ապագա գործընկերներին՝ ՍՄԱՐԹ կենտրոնի աշխատակազմը համալրելու նպատակով։ Սույն հայտարարությամբ ներկայացված պայմաններին համապատասխանող և ընտրության նախնական փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցների։ Վերջնական ընտրությունը կկայացվի հարցազրույցը բարեհաջող անցած անձանց վերապատրաստման և փորձաշրջանի ավարտից հետո։

ՍՄԱՐԹ կենտրոնին անհրաժեշտ են աշխատակիցներ հետևյալ հիմնական բնագավառների/ հաստիքների համար՝

Ծրագրավարներ

Ծրագրավարները ՍՄԱՐԹ դասավանդման հիմնական մասնագետներն են՝ լրիվ դրույք զբաղվածությամբ, ովքեր ունեն իրենց ոլորտին համապատասխան գիտելիք, հմտություններ և փորձ, ինչպես նաև ունեն ՏՏ, լեզուների, դասավանդման ծրագիր կազմելու և այլ ընդհանուր հմտություններ։  Ծրագրավարների աշխատանքի հիմնական ոլորտներն են՝

  • ծրագրավորում և ռոբոտիկա (3 թափուր հաստիք, այդ թվում՝ ՏՏ ուսուցման գծով 2 մասնագետ, ռոբոտաշինության 1 մասնագետ)
  • արվեստ (2 թափուր հաստիք, այդ թվում՝ արվեստի պատմաբան/արվեստագետ, ժամանակակից տեխնոլոգիաներով արվեստի դասավանդման մասնագետ)
  • պար (2 թափուր հաստիք, այդ թվում՝ պարային թերապիայի/յոգայի մասնագետ, ազգագրական և ժամանակակից պարերի պարուսույց)
  • երաժշտություն (2 թափուր հաստիք, այդ թվում՝ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով երաժշտության դասավանդման մասնագետ, երաժշտական գործերի ձայնագրման և մշակման մասնագետ)
  • գրադարան (2 թափուր հաստիք, այդ թվում՝ գրադարանավար և գրադարանավարի օգնական)
  • մասնագիտական գիտելիքների դասավադման հմտությամբ և փորձառությամբ բուժքույր
  • շախմատի դասավանդման մասնագետ

ՔՈԱՖՍՄԱՐԹ կենտրոնի համակարգողներ

Վերջիններս պատասխանատու են իրենց կցված երեխաների ուղղորդման, վերահսկման, ինչպես նաև նրանց անհատական ծրագրի և առաջընթացի մոնիթորինգի համար։

  • Առկա է այս հաստիքին համապատասխան 4 թափուր տեղ, ընդ որում՝ համակարգողներից յուրաքանչյուրը պետք է աջակցի 2-3 ծրագրի:

ՏՏ թիմ

Թիմի պատասխանատվության ներքո է գտնվելու ՏՏ սպասարկումը, այդ թվում՝ ՍՄԱՐԹ կենտրոնի գործունեության և ծրագրերի համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրային ապահովումների աշխատանքը։

  • Առկա է 2 հաստիք՝ երկու ՏՏ մասնագետ /սերվերային ապահովում և ընդհանուր տեխնիկական շահագործում/, որոնք աշխատում են Առաջատար ՏՏ մասնագետի ենթակայությամբ։

Հայտադիմումի ընթացակարգ

  • Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է տրամադրեն CV և մոտիվացիոն նամակ։ CV-ում անհրաժեշտ է նշել Ձեր կողմից անցած մասնագիտական բոլոր դասընթացներն ու վերապատրաստման կուրսերը։ Կից նամակը Ձեզ հնարավորություն է տալիս ներկայացնել, թե ինչպես եք համապատասխանում հայտարարության մեջ նշված այլ պահանջներին, ինչպես նաև մանրամասնել Ձեզ համար կարևոր հատկանիշներ, փորձառություն և այլ տեղեկատվություն՝ այսպիսով համոզելով մեզ, որ մեր փնտրած թենածուն եք։
  • Բոլոր CV-ները և կից նամակները պետք է ուղարկել coaf@coafkids.org էլ. փոստի հասցեին՝ որպես նամակի վերնագիր նշելով «COAFSMART_հաստիքի անվանումը»։ Հիմնադրամը կապ կհաստատի միայն նախնական ընտրության փուլը հաղթահարած թեկնածուների հետ։

Դիմելու վերջնաժամկետն է 2017թ. նոյեմբերի 15-ը։

Ստորև ներկայացված հաստիքների պահանջները և ՔՈԱՖՍՄԱՐԹ կենտրոնի մասին մանրամասները հնարավորության կտան Ձեզ առավելագույնս լիարժեք հայտ ներկայացնել։

Մասնագիտական որակավորումներ և պահանջներ

ՔՈԱՖՍՄԱՐԹ թիմի անդամները պետք է ունենան համապատասխան կրթություն և աշխատանքային փորձ իրենց ոլորտում, ինչպես նաև հետևեն Հայաստանի մանուկներ հիմնադրամի արժեքներին և մասնագիտական պահանջներին, որոնք բերված են ստորև.

Հավատալ, որ

  • երեխաները և դեռահասները ոչ միայն կարող են ուսանել, այլև կարող են իրենց հասակակիցների համար հանդես գալ սովորեցնողի դերում, լինել կրթական գործընթացի աջակից և լավագույնս ինքնադրսևորվել որպես թիմի անդամ կամ գործընկեր,
  • յուրաքանչյուր ոք արժանի է հարգանքի, և երեխաները բացառություն չեն,
  • Հայաստանի գյուղական համայնքներն անհատական և մասնագիտական զարգացման համար բարենպաստ վայր լինելու մեծ ներուժ ունեն։

Կարողանալ

  • կազմել և մատուցել կրթական նյութեր, վարել դասընթացներ և վարպետաց դասեր,
  • օգտագործել ինտերակտիվ, փորձարարական, նորարարական, ճանաչողական (inquiry-based) և նախագծային ուսուցման (project-based) մեթոդներ,
  • օգտագործել բարձրագույն տեխնոլոգիաներ և դրսևորել համակարգչային գրագիտություն, գնահատել և հաշվի առնել համաշխարհային զարգացման միտումները, ոլորտի պահանջները, լավագույն լուծումներն ու առաջարկները,
  • ձևավորել ապահով, ստեղծարար, երևակայությունը խթանող աշխատանքային և կրթական մթնոլորտ,
  • մտածել կաղապարներից դուրս, ոգեշնչել, առաջնորդել, ուղղորդել, ինչպես նաև փորձել հարմարավետության գոտուց դուրս բերել իրենց և մյուսներին,
  • աշխատել բազմատեսակ, բազմամշակույթ թիմերում և նմանատիպ թիմեր ձևավորել զանազան նախաձեռնությունների և նախագծերի մասնակիցներից՝ գաղափարների քննարկման, մշակման և իրագործման նպատակով։

ԵՎ

  • Պատրաստակամ լինել՝ մշտապես կրթվելու և ինքնազարգանալու։

Առկա աշխատանքային հնարավորությունների համար հավանական թեկնածուներին գնահատելիս որպես կարևոր գործոններ դիտարկվելու են մասնագիտական կրթությունը և աշխատանքային փորձը։  Նույնչափ կարևոր է վերոնշյալ արժեքներին և սկզբունքներին հավատարիմ լինելու պատրաստակամությունը, սովորելու և նոր միջավայրին հարմարվելու ցանկությունը, Հայաստանի և վերջինիս գյուղական համայնքների ու երեխաների ապագային նպաստելու ցանկությունը։

Ուշադրություն. տեխնոլոգիայի և անգլերենի հմտությունների համադրությունը մյուս պահանջների հետ մրցակցային առավելություն է տալու համապատասխան թեկնածուին բոլոր հաստիքների պարագայում։

Եթե կարծում եք, որ Ձեր փորձառությունը, մասնագիտական գիտելիքները և անձնային հատկանիշները միասին Ձեզ հնարավորություն են տալիս լինել առկա թափուր հաստիքներից որևէ մեկի համար համապատասխան թեկնածու, ուրեմն մենք հենց Ձեզ ենք փնտրում։ Մի՛ հապաղեք և դիմե՛ք։

Վայր, ժամանակացույց, աշխատանքային ժամեր, միջավայր

ՔՈԱՖՍՄԱՐԹ կենտրոնը գտնվում է Դեբետ համայնքում (Լոռու մարզ)։

Ներկայումս շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են և կամփոփվեն 2017 թվականի դեկտեմբերին։ Կենտրոնը կգործարկվի 2018 թ. մարտին, իսկ աշխատակազմի ներգրավումը կավարտվի 2018 թվականի փետրվարին։ Կենտրոնի պաշտոնական բացումը տեղի կունենա 2018 թվականի մայիսին։

Հնարավորինս մեծ քանակությամբ շահառուների և այցելուների ներգրավման նպատակով կենտրոնի աշխատանքային ժամերը կարող են տարբերվել աշխատանքային ժամերի ընդունված ստանդարտից՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված շրջանակներում։

ՍՄԱՐԹ կենտրոնի ամփոփ նկարագիր

ՍՄԱՐԹ նախաձեռնությունը ձգտում է հավասար և համարժեք հնարավորություններ ապահովել գյուղական համայնքների երիտասարդների և մեծահասակների համար՝ այլընտրանք առաջադրելով ակադեմիական կրթությանն ու դպրոցական ծրագրերին։

ՔՈԱՖՍՄԱՐԹ կենտրոնը կարևորում է ոչ ֆորմալ, այլընտրանքային կրթության համար համապարփակ միջավայր ստեղծող տարածքների առկայությունը: Կենտրոնի կրթական ու ճարտարապետական լուծումների համադրումը նպաստում է բաց մտածելակերպ ունեցող, համամարդկային ու ավանդական արժեքների կրող սերնդի ձևավորմանը:

ՍՄԱՐԹ-ի բոլոր ծրագրերը համակցված են բազմաշերտ և ինտերակտիվ կրթական ծրագրի մեջ, որը կարևորում է կրթության ոչ ավանդական ձևերը ցկյանս ուսումնառության շրջափուլում։ Կրթական ծրագրերի, ուսուցման մեթոդների և ուսումնական գործունեության ՍՄԱՐԹ-ի ներկապնակը հասանելի է տարիքային բոլոր խմբերի համար՝ երեք տարեկանից մինչև տարեցներ։

Կենտրոն հաճախող աշակերտների և երիտասարդների կրթական ծրագրի չորս հիմնասյուներն են՝

  • Նորարարություն ու ստեղծարարություն
  • Լեզու և հաղորդակցություն
  • Ձեռներեցություն և տարածքային տնտեսական զարգացումը
  • Ակտիվ քաղաքացիությունն ու անձնային զարգացումը։

Leave a Reply

Your email address will not be published.