Չինարեն՝ երեխաների համար․ գործնական դասընթաց | EduLab

EduLab ուսումնական կենտրոնը հրավիրում է մասնակցելու չինարենի գործնական դասընթացի՝ նախատեսված 9-14 տարեկան երեխաների համար։ 

Դասընթացի նպատակն է հետաքրքրություն առաջացնել չինարենի ուսուցման հանդեպ, ստեղծել չինարենով հաղորդակցվելու համապատասխան միջավայր և ամուր հիմք դնել այդ լեզվի հետագա խորացված ուսումնասիրման համար։

Դասընթացի լեզուն հայերենն է։ Դասավանդում են Չինաստանում մասնագիտական հատուկ վերապատրաստում անցած բարձրակարգ հայ մասնագետներ։


Տևողությունը Դասընթացի առաջին փուլի (սկսնակ մակարդակ) տևողությունը 6 ամիս է՝ շաբաթական 2 դաս պարբերականությամբ․ 1 դասի տևողությունը՝ 1 ժամ։
Արժեքը Ամսական 20 հազ. դրամ* (ամբողջական փաթեթի դեպքում՝  98 հազ. դրամ)

*Մինչև դեկտեմբերի 1-ը գրանցվելու դեպքում առաջին ամսվա համար կգործի 15% զեղչ:

ԳՐԱՆՑՎԵԼ


Մեթոդներն ու վերջնարդյունքը

Գործնական դասընթացը զերծ է քերականահեն ուսուցումից, անցկացվում է ինտերակտիվ մոտեցմամբ և նշված տարիքի երեխաների համար նախատեսված մեթոդաբանությամբ։ Ուսումնական գրականությունը ներառում է «Ուրախ չինարեն» դասագիրքը*, ինչպես նաև դասագրքին կից հատուկ օժանդակ խաղային քարտեր։ Ամբողջ գրականությունը տրամադրվում է կենտրոնի կողմից։

*Դասագիրքը հրատարակվել է Չինաստանի կրթության նախարարությանը կից Կոնֆուցիոսի ինստիտուտի կողմից և նախատեսված է օտարալեզու երեխաների ուսուցման համար։

Դասընթացի առաջին փուլի ավարտին մասնակիցները կծանոթանան չինարենի քերականության և լեզվի հնչյունական հիմնական կանոններին, կտիրապետեն առօրյա հիմնական իրավիճակներում (ծանոթություն, ընտանիք, դպրոցական կյանք, տրանսպորտ, նախասիրություններ և այլն) տարրական հաղորդակցության հմտություններին, կսովորեն շուրջ 100-120 հիերոգլիֆ։ Առաջին փուլի ավարտից հետո կկարողանան լեզվի իմացությունը զարգացնել դասընթացի հաջորդ փուլերում։

Ինչպես մասնակցել

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ պատասխանելով այդտեղ նշված հարցերին կամ զանգահարել 077 55 60 08; 044 65 60 08 հեռախոսահամարներով։

Leave a Reply

Your email address will not be published.