Համացանցում հասանելի է «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի նյութերի ժողովածուն

Արցախի Երիտասարդ Գիտնականների և Մասնագետների Միավորման (ԱԵԳՄՄ) նախաձեռնությամբ 2017թ. սեպտեմբերի 14-ից 17-ն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի զեկուցումների նյութերն ամփոփվել են եռալեզու ժողովածուում:

Այն բաղկացած է լիագումար նիստի, ինչպես նաև իրավագիտություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն և պատմություն-հոգեբանություն-լրագրություն բաժանմունքների զեկույցներից: Ժողովածուում տեղ են գտել նաև Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ուղերձը, գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Ավետիք Հարությունյանի բացման խոսքը, ինչպես նաև գիտաժողովի մասնակիցների կողմից ընդունված հայտարարությունը:

Ժողովածուն կարող է հետաքրքիր լինել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ու 26-ամյա պետականության կերտման հիմնախնդիրներով զբաղվող գիտնականների, պետական և հասարակական գործիչների ու ընթերցողների լայն շրջանակի համար:


2016թ. սեպտեմբերի 15-18-ը Ստեփանակերտում կազմակերպված «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողովի նյութերի ժողովածուի էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ։

Աղբյուրը՝ ԱԵԳՄՄ կայք

Leave a Reply

Your email address will not be published.