Գիտաժողովի հրավեր․ «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ»

Գորիսի պետական համալսարանը հոկտեմբերի 19-20-ը կազմակերպում է «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 50-ամյակին: Աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի թեմատիկ շրջանակը

  • Սյունիքի կրթամշակութային օջախները. Տաթևի վանքը՝ իբրև հոգևոր-մշակութային կենտրոն
  • Սյունիքի հնագիտական մշակույթը և ազգագրական միջավայրը
  • Սյունիքի լուսավորիչ մանկավարժները և հոգևոր-մշակութային գործիչները
  • Դպրոցական գործի ձևավորումը Սյունիքում, դպրոցների տիպերը, համակարգը և դրանց կրթական գործունեությունը
  • Պարբերական մամուլի, տպագրության սկզբնավորումը և հետագա ծավալումը
  • Միջնակարգ մասնագիտական և բարձրագույն կրթական օջախների կազմակերպումը
  • Գիտության տարբեր ճյուղերի զարգացումը, հիմնական գիտական նվաճումները
  • Կրթության, գիտության և մշակույթի արդի հիմնախնդիրները Սյունիքի մարզում
  • Սյունիքի գրական ընտանիքը:

Գիտաժողովի աշխատանքներին ներկայացվող պահանջներին ծանոթացեք այստեղ։


Մասնակիցների գիշերակացն ապահովում է համալսարանը:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային տարբերակով tmarutyan@mail.ru, gorsuconference.50@mail.ru էլ. հասցեներին ուղարկել՝

  • գիտաժողովի մասնակցության հայտը (ձևը կցված է)` մինչև ս.թ. սեպտեմբերի 5-ը,
  • հոդվածի տեքստը` մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը:   

 

Leave a Reply

Your email address will not be published.