«Լույս» հիմնադրամի գիտելիքի փառատոն | 2017

«Լույս» հիմնադրամը հրավիրում է մասնակցելու ավանդական «Գիտելիքի փառատոնին», որի ընթացքում աշխարհի լավագույն կրթական կենտրոններից Հայաստան ժամանած «Լույսի» կրթաթոշակառուները մասնագիտական առարկաներ են դասավանդելու ավագ դպրոցականներին և ուսանողներին:

Երբ՝ հուլիսի 28, 09:30 – 16:30
Որտեղ՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, Մ․ Բաղրամյան 40
Գրանցվելու վերջնաժամկետ՝ հուլիսի 27, 21:00
Լեզուն՝ հայերեն/անգլերեն

«Գիտելիքի փառատոնի» դասընթացների ծրագրին և յուրաքանչյուրի նկարագրությանը կարող եք ծանոթանալ «Լույսի» կայքում։
Սեղմեք «Գիտելիքի փառատոնի» դասընթացների հղման վրա՝ ծանոթանալու յուրաքանչյուրի նկարագրությանը, իմանալու ամսաթիվն ու ժամը, և ԳՐԱՆՑՎԵՔ։

«Լույսը» ստեղծում է ուսումնական միջավայր և ուսանողական ցանցեր՝ խթանելով կրթական առաջադիմությունը, հնարավորություն տալով նպատակասլաց ուսանողներին՝ առավելագույնս դրսևորելու իրենց ներուժը, ներգրավելով նրանց ուսանողական բարձրակարգ միջազգային խմբերում՝ համագործակցելու և մտածելու միմյանց հետ:

Համահամալսարանական գիտելիքի փառատոնը խթան է լավագույն ուսանողների համար՝ ջանադրաբար սովորելու, մշակելու լրացուցիչ (արտալսարանային) ուսումնական ծրագիր, որի շրջանակներում նրանք շփվում, համագործակցում և աշխատում են առաջատար փորձագետների, երիտասարդ դասախոսների ու մասնագետների հետ՝ լինելով բազմաառարկայական ուսումնական միջավայրում:

«Գիտելիքի փառատոնը» հնարավորություն է տալիս պատանիներին՝ սովորելու անմիջապես նրանցից, ովքեր թեև ավելի հասուն են, բայց իրենց պես երիտասարդ են: Դա մղում է երկխոսության՝ նպաստելով սեփական ապագայի ձևավորմանը:

Leave a Reply

Your email address will not be published.