Թրեյնինգ սիրիահայ ուսանողների համար․ «Ներգրավում ենք սովորությունների միջոցով»

Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան Հայաստան վերադարձած սիրիահայ ուսանողներին հրավիրում է մասնակցելու «Ներգրավում ենք սովորությունների միջոցով» ծրագրին, որն ուղղված է վերջիններիս ներգրավելու ուսանողական շարժման և բարձրագույն կրթական համակարգի տարբեր գործընթացներում` ստեղծելով ընդհանուր հարթակ փախստական և ոչ փախստական 40 ուսանողների համար: Ծրագրին իրականացվում է Եվրոպական ուսանողական միության (ESU) Together Moving Forward ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Եթե ուսանող ես, որը եկել է Սիրիայից, կամ եթե Հայաստանից ես, սակայն ուզում ես մասնակցել եռօրյա թրեյնինգի սիրիահայ ուսանողների հետ միասին ամառային շոգ Երևանից հեռու մի վայրում՝ զարգացնելով տարբեր կարողություններ, ներգրավվածություն և տեղեկացվածություն, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է:

Թրեյնինգի ընթացքում մասնակիցները գիտելիքներ կստանան ուսանողական շարժման մասին, կքննարկվեն փախստականների և մասնավորապես՝ ուսանող փախստականների խնդիրները տարբեր երկրներում՝ այդ թվում Հայաստանում, կներկայացվեն բարձրագույն կրթական համակարգում, բացի սովորողի կարգավիճակից, ուսանողների ներգրավման տարբեր մոդելները և այլն, իսկ ընթացքում միջմշակութային բացահայտումները ծրագրի ընթացքը կդարձնեն էլ ավելի հետաքրքիր:

Երբ՝ հուլիսի 20 – 22
Որտեղ՝ անցկացման վայրը հավելյալ կնշվի կազմակերպիչների կողմից
Դիմելու վերջնաժամկետ՝ հուլիսի 16 (արդյունքները կհայտնվեն մինչև հուլիսի 18)
Մասնակիցների թիվը՝ 40

Ծրագրի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել ՀՈՒԱԱ fb էջ։

ԳՐԱՆՑՎԵԼ


Leave a Reply

Your email address will not be published.