Study Abroad․ ամառային դպրոց

Ի՞նչու, ի՞նչ և ինչպե՞ս սովորել դրսում. արտասահմանում կրթություն ստանալուց առաջ նախ անհրաժեշտ է ունենալ այս հարցերի պատասխանները։ Ինչու՞ սովորել դրսում՝ լավ կրթություն ստանալու հաշվարկված նպատա՞կ, թե երկրից դուրս գալու ինքնանպատակ ցանկություն, ի՞նչ այլընտրանքներ կան, ինչպե՞ս իրատեսական պատկերացում կազմել արտասահմանում ուսանելու առանձնահատկությունների մասին և չձախողվել։ Ի՞նչ  (և որտե՞ղ) սովորել դրսում՝ ինչպե՞ս ճիշտ կատարել մասնագիտական կողմնորոշումը, ի՞նչ համալսարան ու կրթական ծրագիր ընտրել, որն առավել արդյունավետ կլինի և հնարավորություն կտա ևˊ ձեր երազանքների մասնագետը դառնալ, ևˊ պահանջված լինել աշխատաշուկայում։ Վերջապես, ինչպե՞ս սովորել դրսում՝ ինչպե՞ս ճիշտ անցկացնել ընդունելության գործընթացը, հաղթահարել ընդունվելուց հետո ծագող դժվարություններն ու հասնել ակադեմիական ու գործնական հաջողությունների։

EduLab-ի և LOFT-ի կողմից համատեղ կազմակերպվող «Study Abroad» ամառային դպրոցը հենց այն բացառիկ հնարավորությունն է, որը նախատեսված է այդ հարցերին պատասխանելու, տեղեկացված որոշումներ կայացնելու և գործնական ու արդյունավետ լուծումներ գտնելու համար։ 6-օրյա դպրոցը ներառում է արտասահմանում սովորելու ողջ գործընթացի և առանձնահատկությունների վերաբերյալ բանախոսությունների ու դրանց հաջորդող գործնական աշխատանքների շարք, որն անցկացնելու են արտասահմանյան առաջատար բուհերի փորձառու շրջանավարտներ (հիմնականում՝ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներ

Երբ՝ հուլիսի 22 – 27
Պարբերականությունը՝ 6 օր՝ 4,5-ական ժամով (10:30 – 15:00)
Որտեղ՝ «Լոֆթ» կենտրոն, Մոսկովյան  3
Դիմելու վերջնաժամկետ՝ հուլիսի 19
Մասնակիցների թիվը՝ 20-30 (բաժանված 2-3 խմբի)
Լեզուն՝ հայերեն․ անգլերենի բավարար չափով իմացությունը ցանկալի է (բանախոսությունների և գործնական աշխատանքների ժամանակ ըստ անհրաժեշտության կիրառվելու է նաև անգլերենը)
Արժեքը՝ 47 հազար դրամ

ԳՐԱՆՑՎԵԼ


Ամառային դպրոցի ծրագիրը

Հուլիսի 22

  • «Ինչու՞ ես մեկնում արտասահման» արտասահմանում ուսանելու շարժառիթների ու առանձնահատկությունների ներկայացում, ոչ ինքնանպատակ որոշման կայացման գործոնների քննարկում։
  • «Ի՞նչ է սպասվում սահմանից այն կողմ» մասնագիտական կողմնորոշման և համալսարանի ընտրության հնարավորությունների, ընթացակարգերի և առանձնահատկությունների ներկայացում ու քննարկում։
  • Գործնական աշխատանք․ շարժառիթների քննարկում, համալսարանի ընտրություն։

Հուլիսի 23

  • Առցանց ուսուցման և ինքնուսուցման հնարավորությունների ներկայացում:
  • Erasmus+ և DAAD ծրագրերի կրթական հնարավորությունների ներկայացում:
  • Գործնական աշխատանք։ Առցանց դասընթացների (online courses) ընտրություն։ Erasmus+ և DAAD ծրագրերի կրթական հնարավորությունների քննարկում։

Հուլիսի 24

  • ԱՄՆ բուհեր ընդունվելու և ուսանելու առանձնահատկությունների ներկայացում։
  • Ընդունելության գործընթացի հիմնական փուլերը փաստաթղթերի պատրաստում և ներկայացում։ Դիմում-հայտի ներկայացման ձևաչափ, IELTS/TOEFL, հարցազրույց։
  • Գործնական աշխատանք․ նախորդ օրերի քննարկումների ամփոփում, դիմում-հայտի պատրաստման գործնական հմտություններ։

Հուլիսի 25

  • «Ի՞նչ դժվարություններ են սպասվում արտասահմանում ուսանելիս, ինչպե՞ս պատրաստվել»․ արտասահմանում սովորելու ընթացքում եղած դժվարություններին նախապատրաստվելու և հաղթահարելու հնարավորությունները։
  • «Հաջողության հասնելու հմտությունները» ակադեմիական և գործնական հաջողությունների հասնելու առանձնահատկություններն ու հնարավորությունները։
  • Գործնական աշխատանք․ մոտիվացիոն նամակի պատրաստում։

Հուլիսի 26

  • Կրթաթոշակային և դրամաշնորհային ծրագրերի հնարավորությունների ներկայացում։
  • «Լույս» հիմնադրամ համալսարանների ներկայացուցիչների հետ շփման առանձնահատկությունների ներկայացում։
  • Գործնական աշխատանք․ հարցազրույցի պատրաստում, կրթաթոշակային ծրագրի ընտրություն, պրեզենտացիայի պատրաստում։

Հուլիսի 27

  • Ընդհանուր գործնական աշխատանք։ Պրեզենտացիա՝ համալսարանի և կրթական ծրագրի ընտրություն, դիմում-հայտի պատրաստում, մոտիվացիոն նամակ, հարցազրույց։ Արդյունքների քննարկում և ամփոփում։
  • Ամառային դպրոցի հանդիսավոր փակում և վկայականների շնորհում։

 

Հավելյալ հարցերի դեպքում զանգահարել՝ 077 55 60 08:

Leave a Reply

Your email address will not be published.