NeuroDigital Marketing․ ինտենսիվ գործնական դասընթաց


Ենթագիտակցականի ուժը թվանշային աշխարհում

Երբ՝ հունիսի 30, հուլիսի 3,  4,  10,  11,  12 | Սկիզբը՝ 18:30
Պարբերականությունը՝ 6 օր՝ 2-ական ժամով
Որտեղ՝ «Լոֆթ» կենտրոն, Մոսկովյան  3
Մասնակիցների թիվը՝ 10-15
Լեզուն՝ հայերեն
Արժեքը՝ 59 հազար դրամ

ԳՐԱՆՑՎԵԼ


Ի՞նչպես է «աշխատում» պոտենցիալ սպառողի ուղեղը․ ի՞նչն է մտապահում որևէ ապրանքի կամ ծառայության գովազդից, ինչի՞ն է ուշադրություն դարձնում մարկետինգային արշավների ժամանակ և ինչպե՞ս է արձագանքում առաջարկներին, վերջապես, ինչպե՞ս են հաճախորդները գնելու որոշում կայացնում՝ հաճախ նույնիսկ «չմտածելով» այդ մասին։ Մարկետոլոգների համար շատ կարևոր այս և այլ հարցերի պատասխանները տալիս է նեյրոմարկետինգը։ Կոգնիտիվ հոգեբանության և նեյրոգիտության նորագույն մեթոդների միջոցով այն ուսումնասիրում է հաճախորդի վարքագիծը, նրա ենթագիտակցական ու անգիտակցական արձագանքը մարկետինգային ազդակների նկատմամբ՝ էապես բարելավելով մարկետինգային քայլերի արդյունավետությունը։

Իսկ ինչպե՞ս նեյրոմարկետինգի հնարավորությունները կիրառել համացանցում՝ համադրելով թվանշային (digital) մարկետինգի գործիքների հետ․ ինչպե՞ս օգտագործել այդ գործիքները (SMM, SEO, Pay Per Click և այլն) թիրախային ու ինտերակտիվ մարկետինգի համար և ինչպե՞ս անել, որ պոտենցիալ հաճախորդը ցանկանա և կարողանա փոխարկվել սպառողի՝ հենց տեղում գործողություն կատարելով (գրանցվել, զանգել, կատարել առցանց գնում և այլն)։

Նեյրոմարկետինգի և թվանշային մարկետինգի այս և այլ հնարավորություններն ու գործնական կիրառությունները կարող եք յուրացնել Հայաստանում առաջին անգամ անցկացվող NeuroDigital marketing-ի ինտենսիվ դասընթացի միջոցով։ EduLab-ի և LOFT-ի կողմից համատեղ կազմակերպված դասընթացը վարելու է Հայաստանում ոլորտի լավագույն մասնագետներից Մայք Լազիևը*: Դասընթացը հրաշալի հնարավորություն է թվանշային և նեյրոմարկետինգով հետաքրքրվող, ինչպես նաև այդ ոլորտներում որոշակի փորձառություն ունեցող անձանց համար՝ ընդլայնելու իրենց գիտելիքների պաշարը, ինչպես նաև լուրջ հիմնաքար ստեղծելու՝ որակյալ ու փնտրված մասնագետ դառնալու համար։


* Մայք Լազիևն ունի թվանշային (digital) մարկետինգի խորհրդատուի 16 տարվա աշխատանքային փորձ: Շուրջ 20 տարի աշխատել է Անգլիայում՝, որպես բիզնես վերլուծաբան, այնուհետև՝ ՏՏ մենեջեր և, ի վերջո, ՏՏ ղեկավար: Մասնակցել է ավելի քան 70 նախագծի իրականացմանը և աշխատել մի շարք երկրների զանազան կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Անգլիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և այլն:

Դասընթացի թեմաները՝

  • Ի՞նչ է թվանշային (digital) մարկետինգը. միֆեր և իրականություն
  • Թվանշային մարկետինգի փուլերը
  • Պարզ հոգեբանություն. առանձնահատկություններն ու առավելությունները
  • Փոխարկումը (Conversion)՝ որպես հիմնական նպատակ
  • Նեյրոմարկետինգի համառոտ ակնարկ
  • Ինտուիտիվ մարկետինգ՝ առաջին քայլերը նեյրոմարկետինգում
  • Ի՞նչն է չափվում (չափանիշները)
  • Պատկեր և ձայն (տեքստ)
  • Անցում դեպի հոգեբանական ավելի ցածր՝ անգիտակցականի մակարդակ
  • Որոշում կայացնելու գործընթացը. դատողություն և ցանկություն
  • Նեյրոմարկետինգի կիրառումը թվանշային հիմնական գործիքներով
  • Աշխատանք առավել լայն լսարանի հետ
  • Նեյրոմարկետինգային հնարքների օգտագործումը բիզնես copywriting-ում
  • Նեյրոմարկետինգային հնարքների օգտագործումը մեդիայում (լուսանկարներ, տեսանյութ և այլն)
  • Օգտատերերի «ճամփորդության» պարզեցում
  • Ակնթարթային արդյունք նեյրոգովազդով
  • Նեյրո-SMM-ը որպես WOW էֆեկտ
  • Հանրային բարիքները և նեյրոմարկետինգը
  • Կարո՞ղ է նեյրոմարկետինգը կիրառվել B2B-ում
  • Ինտերակտիվ թվանշային մարկետինգի ապագան

Հավելյալ հարցերի դեպքում զանգահարել՝ 077 55 60 08:

Leave a Reply

Your email address will not be published.