Այլընտրանքային լուսաբանման կարճ դասընթացի հայտագրում

Զանգվածային լրատվական միջոցների արտադրանքի և վավերագրական ֆիլմերի վերլուծություն, ծանոթացում այլընտրանքային լուսաբանման ձևերին և գործիքներին։


  • Ինչու՞ և ինչպե՞ս է ստեղծվում զանգվածային լրատվական միջոցների արտադրանքը:
  • Ու՞մ շահերին է ուղղված դրանց աշխատանքը:
  • Հնարավո՞ր է արդյոք հանրության շահերին նպաստող լրատվամիջոցներ ունենալ և ինչպե՞ս կարող են այսօր դրանք գոյատևել:
  • Որքանո՞վ է նպատակահարմար անշտապ և սևեռուն լուսաբանումը, օրինակ, վավերագրական ֆիլմերի միջոցով։

Այս հարցերի շուրջ «FOCUS» արվեստի հասարակական կազմակերպությունն իր ACTV նախագծի շրջանակում իրականացնում է տեսական և պրակտիկ դասընթաց, որի ընթացքում մասնակիցները․

  • կստանան ԶԼՄ-ների արտադրանքի նկատմամբ քննական հայացք ձևավորելուն նպաստող տեսական գիտելիքներ,
  • ներկա կգտնվեն լրատվական միջոցների աշխատանքային պրոցեսին,
  • կծանոթանան վավերագրական ֆիլմի միջոցով լուսաբանման առանձնահատկություններին,
  • կծանոթանան լուսանկարի միջոցավ լուսաբանման առանձնահատկություններին,
  • հնարավորություն կունենան կիրառել ստացված գիտելիքները դասընթացի պրակտիկ մասում` պատրաստելով սեփական նյութերն իրենց հետաքրքրող թեմաների շուրջ:

Նախագծին կարող են մասնակցել 16-35 տարեկան անձինք:

Ողջունվում է մարզերից, ինչպես նաև տեխնիկական հմտությունների տիրապետող և տարբեր սոցիալական նախաձեռնություններում ակտիվ դիմորդների մասնակցությունը։

Դասընթացի առաջին փուլը կանցկացվի հունիսի 26-30-ը Երևանում։ Այն մասնակիցները, որոնք առաջին փուլի ավարտին կներկայացնեն վավերագրական ֆիլմի, ֆոտոշարքի, լրագրողական ռեպորտաժի կամ լուսաբանման այլ ձևի պատշաճ հայտ, մտահղացումն ի կատար ածելու հնարավորություն կստանան հետագա ամիսների ընթացքում՝ նախագծի երկրորդ փուլում։

Դասընթացներն անվճար են: Կազմակերպությունը կապահովի մարզերից ներգրավված մասնակիցների կացարանը և սնունդը: Մարզերից ներգրավված մասնակիցները պարտավոր են հոգալ իրենց ճանապարհածախսը:

Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ դիմում հայտը՝ https://goo.gl/fJC9wU
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 15-ը՝ ժամը 18:00:
Վերջնաժամկետի խախտումով հայտերը չեն դիտարկվի: Լրացված հայտի արդյունքների մասին ձեզ կտեղեկացնեն մինչև հունիսի 23-ը ներառյալ։

Հավելյալ հարցերի կամ մանրամասների դեպքում կարող եք կապվել․

Նախագծի կոորդինատոր`
Նորա Գալֆայան
հեռ.` 055 781874
nora.galfayan@gmail.com

Նախագծի ղեկավար`
Դավիթ Ստեփանյան
հեռ.` 094 799795
davitstepanyan81@gmail.com

 

Leave a Reply

Your email address will not be published.