Հոդվածների կանչ | «Կովկաս՝ մեր ընդհանուր տուն» խորագրով գիտաժողով․ Ստեփանակերտ

Արցախի Հանրապետության Կրթության, գիտության և սպորտի նախարարությունը և Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանը հրավիրում են մասնակցելու 2017 թ․ հոկտեմբերի 27-29-ը Մեսրոպ Մաշտոց համալսարանում (Ստեփանակերտ) անցկացվող՝ «Կովկաս՝ մեր ընդհանուր տուն» խորագրով միջազգային գիտաժողովին։ Գիտաժողովը նվիրված է տարածաշրջանի հումանիտար, տնտեսագիտական, սոցիալ-քաղաքական զարգացման արդիական հարցերի քննարկմանը:

            Գիտաժողովի մասնախմբերն են՝

  • Իրավունք, քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն, միջազգային հարաբերություններ, տարածաշրջանագիտություն,
  • Տնտեսագիտություն, կառավարում, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ,
  • Լեզվաբանություն, թարգմանչական գործ, լրագրություն,
  • Մանկավարժություն, մեթոդիկա, հոգեբանություն:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Ուղեվարձը և գիշերակացն ապահովում են գիտաժողովի մասնակիցները:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը էլեկտրոնային տարբերակով m.mashtots@mail.ru էլ.հասցեին ուղարկել՝

  1. գիտաժողովի մասնակցության հայտը,
  2. հոդվածի տեքստը:

Ի գիտություն՝

Բոլոր նյութերը ստուգվելու են «Անտիպլագիատ» համակարգով, և ոչ օրինաչափ փոխառությունների առկայության և արդիականության բացակայության դեպքում հոդվածը չի ընդունվելու:

Հոդվածների ներկայացման չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝ փ.գ.թ., ՄՄՀ պրոֆեսոր Ղարիբ Միքայելի Բաբայան:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել իրավագիտության ֆակուլտետի դեկան ալվինա Վալերիի Ներսեսյանին (e-mail: alners@inbox.ru)  և պատասխանատու քարտուղար Ագաթա Վլադիմիրի Սաֆարյանին (e-mail: m.mashtots@mail.ru).

Leave a Reply

Your email address will not be published.