Չոր մարքեթինգ մեծ կոնֆերանս 3-մեկում

«Չոր մարքեթինգ մեծ կոնֆերանս 3-մեկում» միջոցառման ժամանակ համատեղվել են մի քանի ֆորմատի միջոցառումներ: Նախ «Չոր մարքեթինգ» ակումբի տարբեր գործարարներ կներկայացնեն իրենց բիզնեսում ամենաշատ վաճառքների աճ տված մարքեթինգային գործիքների մասին, հետո կլինի «Չոր էքսպո», որտեղ «Չոր մարքեթինգ» ակումբի անդամ ընկերությունները կներկայացնեն իրենց ու նվերներ կտան և «Աշխատանքի տոնավաճառ», որտեղ կարող եք Ձեր րեզյումեները ներկայացնել ակումբի ընկերություններում աշխատելու համար:

«Չոր մարքեթինգ մեծ կոնֆերանս 3-մեկում» միջոցառման մուտքն անվճար է: Մասնակցելու համար գրանցվել հետևյալ հղումով՝https://goo.gl/F1elw7 ։

1. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ

Քանի որ «Չոր մարքեթինգ» ակումբի որոշ ընկերություններին աշխատակիցներ են անհրաժեշտ, ապա կարող եք միանգամից ներկայանալ CV-ով, տեղում հանձնել ընկերություններին, հնարավորության դեպքում զրուցել ու պայմանավորվել հանդիպման համար:

2. ՉՈՐ ՄԱՐՔԵԹԻՆԳ ԷՔՍՊՈ

Էքսպոյի ժամանակ «Չոր մարքեթինգ» ակումբի մի քանի տասնյակ ընկերություններ կներկայացնեն իրենց պրոդուկտները, անվճար օրինակներ ու զեղչի կտրոններ կբաժանեն: Էքսպոյի ժամանակ նաև կարող եք շփվել տարբեր ընկերությունների հիմնադիրների, ղեկավարների հետ, քննարկել ոլորտային հարցեր:

3. ՉՈՐ ՄԱՐՔԵԹԻՆԳ ՄԵԾ ԿՈՆՖԵՐԱՆՍ

«Վաճառքները մեծացնող գործիքներ» կոնֆերանսի ժամանակ «Չոր մարքեթինգ» ակումբի բազմաթիվ ընկերություններ ու բանախոսեր 5-7 րոպեի սահմաններում կպատմեն 2 գործիքի մասին, որոնք օգագործել են իրենց բիզնեսում և մեծ արդյունք են ստացել:

Չոր մարքեթինգ մեծ կոնֆերանսը կլինի հուլիսի 2-ին, 16:00-ից 19:00-ն:

Բանախոսներն են ու թեմաները հետևյալն են.

1. Վահրամ Միրաքյան, «Չոր մարքեթինգ» կուրսի ու գրքի հեղինակ:
Թեմա. «Ինչպես արդյունավետ վաճառել խոսակցությունների միջոցով»

2. Lilit Tadevosyan. Թվային մարքեթինգով զբաղվող DigiLabընկերության համահիմնադիր, «Չոր մարքեթինգ» թիմի անդամ
Թեմա. «Թվային մարքեթինգի 5 արդյունավետ գործիքներ»:

3. Nona Gyurjyan, ՌԵՍՈ ապահովագրական ընկերության պրոդուկտների ներդրման բաժնի պետ,
Թեմա. «Ապահովագրական ոլորտի արդյունավետ մարքեթինգ»:

4. Gor Karapetyan, Simple Solutions – Web Development & More ընկերության հիմնադիր
Թեմա. «Ինչպես Հայաստանում վաճառել որոնողական համակարգերի միջոցով»:

7․ Grigor Makichyan , «Makichyan consulting» ընկերության հիմնադիր, բիզնեսի ավտոմատացման մասնագետ:
Թեմա. «Արդյունավետ ծառայություն վաճառելու հիմնական սկզբունքները»:

8․ Anush Arakelyan, Սմայլ Թրևլ տուրիստական գործակալություն տնօրեն
Թեմա. «Արդյունավետ մարքեթինգ տուրիզմի ոլորտում»:

9․ Arm Hakobyan, Luxury accessories օնլայն խանութի հիմնադիր
Թեմա. «Ինչպես սեփական բիզնեսով 15 տարեկանում վաստակել ամիսը 200 հազար դրամ»:

10․ Vahan Kerobyan, Menu.am ընկերության հիմնադիր, «Չոր մարքեթինգի» գործընկեր
Թեմա. «2 մարքեթինգային գործիք, առանց ներդրում վաճառքների աճի համար»:

11․ David Mkoyan, «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնի գլխավոր տնօրեն, «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցի բրենդ ստրատեգիստ, «Էլիտ Գրուպ» կառուցապատող ընկերության փոխտնօրեն
Թեմա. «Անշարժ գույքի վաճառքի շուկայում արդյունավետ գործելու սկզբունքները»:

12․ Narek Ajamyan, SAFIAN ընկերության մարքեթինգի պատասխանատու
Թեմա․«Կաշեգործական ընկերության մարքեթինգի առանձնահատկությունները»:

13․ Marina Sandoyan “Sandoyan Management Consulting” գլխավոր տնօրեն
Թեմա. «Արդյունավետ նեթվորքինգ կամ սոցիալական կապիտալ»:

14․ Matevos Barseghyan, ONE WAY Tour, ONE WAY HOSTEL ընկերությունների համահիմնադիր
Թեմա. «Երկու գործիք ամիսը 2 000 զբոսաշրջիկ ունենալու համար»:

15. Artak Babayan, HERBALIFE NUTRITION, ակումբի ղեկավար
Թեմա. «Մարքեթինգն առողջապահական ոլորտում»

16. Harutyun Mnatsakanyan, գործարար, ՀՀ գյուղնախարարի խորհրդական.
Թեմա. «Գյուղատնտեսական մարքեթինգ. Ինչպես գյուղատնտեսությունը դարձնել շահավետ»

17. Mayis Margaryan, Excelist Club-ի հիմնադիր, Macro Lab ընկերության համահիմնադիր.
Թեմա. Հաճախորդների լոյալության ձևավորման հնարքներ

18. Babken Tunyan, B4B.am հարթակի հիմնադիր
Թեմա. «B4B PRO համակարգ. Առցանց գործիքներ՝ մարքեթոլոգների և գործարարների համար»

Չոր մարքեթինգ էքսպոն կլինի հուլիսի 2-ին, 15:00-ից 21:00-ն:

Էքսպոյի մասնակից ընկերություններն են․

– DigiLab – Ընկերությունը մատուցում է թվային մարքեթինգի ծառայություններ Հայաստանում և Հայաստանից դուրս։
– Makichyan Consulting LLC – Ընկերությունը մասնագիտացված է բիզնեսի ավտոմատացման համակարգերի ներդրմամբ
– «Ռենա» ռեստորանային համալիր/ Rena restaurant – Այստեղ կարող եք անցկացնել ընտանեկան և ավելի լայն շրջանակ ընդգրկող միջոցառումներ, ինչպես նաև համտեսել հայկական խոհանոցի անմահական ուտեստները:
– Էջանշան ( գրքերի վաճառք-փոխանակում ) – Քեզ անհրաժեշտ բոլոր գրքերը մեկ հասցեում
– DECEN Hair Care / Մազերի խնամք
– Փայլ-Դենտ
– Abromeat / Աբռոմիթ – ընկերությունը սպառողին է ներկայացնում մսամթերքի հարուստ տեսականի:
– Agates diamonds & jewelry – Բարձրորակ բնական ադամանդներ, յուրօրինակ և տարբերվող ոսկյա, արծաթյա զարդեր
– ITService.am – Ընկերությունը տրամադրում է բարձրակարգ համակարգչային և ցանցային ծառայություններ անհատներին և գրասենյակներին։
– VVS Educational Center – Կենտրոնը զբաղվում է լեզուների ուսուցմամբ, մասնավորապես՝ անգլերեն (General English, Business English, IELTS, TOEFL), ռուսերեն և այլն: :
– 24 Fit & Wellness Club – Ակումբը հանդիսանում է առողջ և ակտիվ ապրելակերպի համախոհների և համակիրների ակումբ:
– Tevo’s – Արծաթյա hեղինակային զարդեր
– Best Western Aghveran – Խիտ բուսականության և առողջարար օդի շնորհիվ հյուրանոցը հանդիսանում է մի հիանալի վայր ակտիվ հանգստի, առողջության վերականգնման, ինչպես նաև պասիվ հանգստի համար:
– Mikart LLC – Ընկերությունը զբաղվում է շինարարական ներկերի արտադրությամբ ու վաճառքով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
– Parkator.am – handmade – Ընկերությությունը ներկայացնում է պարկ աթոռներ մանուկների սիրված մուլտ-հերոսների տեսքով, թեմատիկ և անվանական պարկ աթոռներ:
– Megamall.am – Օնլայն հիպերմարկետ, որտեղ ներկայացված են 50 000+ ներկրվող ապրանքեր ՌԴ-ից, երաշխիքով:
– Fashion Jewelry – Ընկերությունն առաջարկում է յուրօրինակ և չկրկնվող բիժուտերիա և ժամացույցներ:
– Аэрография Дизайн

«Չոր մարքեթինգ» տոնավաճառին ու էքսպոյին կարող եք մասնակցել հուլիսի 2-ին,կիրակի, 15:00-ից մինչև 21:00:

Հանդիպման վայրը՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, Խորենացի 15:

Մուտքն ազատ է: Մասնակցելու համար գրանցվել հետևյալ հղումով՝https://goo.gl/F1elw7 ։

Leave a Reply

Your email address will not be published.