4-րդ PR գագաթաժողով | Երևան․ մասնակցության ՀՐԱՎԵՐ

PR-ի և հաղորդակցության ոլորտում Հարավային Կովկասի ամենամյա խոշոր միջոցառումներից մեկի՝ 4-րդ PR գագաթաժողովին* մնացել է ընդամենը 5 օր:

PR գագաթաժողովը փորձի ու գիտելիքի փոխանակման և գործնական կապերի հաստատման առաջատար հարթակ է PR-ի և հաղորդակցության մասնագետների համար:

* ArmScoop-ը  4-րդ PR գագաթաժողովի տեղեկատվական աջակից է։

Երբ. մայիսի 19-21
ՈրտեղԵրևան
Մասնակցության գրանցում

Գագաթաժողովը, որը հյուրընկալելու է Հայաստանից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Լիբանանից, Ռուսաստանից և Լեհաստանից ժամանած հայ և օտարերկրյա առաջատար խոսնակների, ներառելու է գործնական քննարկումներ և դասընթացներ:

4-րդ PR գագաթաժողովը հնարավորություն կընձեռի գործնական կապեր հաստատել ավելի քան 100 PR և հաղորդակցության մասնագետների հետ, ինչպես նաև համաշխարհային բրենդների համեմատական վերլուծություն իրականացնել, հասկանալ ձեր մրցակիցների և գործընկերների մարտավարությունը: Գագաթաժողովը նաև թույլ կտա հասկանալ նոր ռազմավարությունների ազդեցությունը հաղորդակցության ոլորտում և հանդիպել նոր գործընկերների և մասնագետների:

Հավելյալ տեղեկությունների և գրանցման համար այցելե՛ք www.deemcommunications.com/prsummit

Leave a Reply

Your email address will not be published.