4-րդ PR գագաթաժողով | Երևան․ մասնակցության ՀՐԱՎԵՐ

DeemCommunications ընկերությունն ուրախ է տեղեկացնել, որ 4-րդ PR գագաթաժողովի*՝ PR-ի և հաղորդակցության ոլորտում Հարավային Կովկասի ամենամյա խոշոր միջոցառումներից մեկի գրանցումն արդեն սկսված է:

* ArmScoop-ը  4-րդ PR գագաթաժողովի տեղեկատվական աջակից է։

Երբ. մայիսի 19-21
ՈրտեղԵրևան
Մասնակցության գրանցում

Մայիսի 19-21-ը Երևանում անցկացվող PR գագաթաժողովը փորձի և գիտելիքի փոխանակման հարթակ է PR-ի և հաղորդակցության մասնագետների համար:

Գագաթաժողովի խոսնակները արտերկրի և Հայաստանի առաջատար փորձագետներ են, որոնք գործնական սեմինարների և քննարկումների ընթացքում կներկայացնեն հաղորդակցության ոլորտի նորագույն միտումները և դրանց համադրումը Հայաստանում և ամբողջ աշխարհում:

Այս տարվա միջազգային խոսնակներն են հաղորդակցության ոլորտի առաջատար մասնագետներ՝ Օկլահոմայի համալսարանի Գեյլորդ քոլեջի լրագրության և զանգվածային հաղորդակցության մագիստրոսական ծրագրերի ղեկավար, PR-ի և ռազմավարական հաղորդակցություն դասախոս Կատերինա Ցեցուրան, Ռուսաստանի առաջատար Ketchum Maslov գործակալության հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար Եվգենյա Կոնդրաշևան, Բիբլոս բանկի կենտրոնակայանի հաղորդակցության բաժնի ղեկավար Նադա Թավիլը և այլք:

Խոսնակներն իրենց փորձն ու գիտելիքը կփոխանցեն թվային հաղորդակցության, PR-ի չափման մեխանիզմներիլրատվամիջոցների թափանցիկության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և այլ կարևոր թեմաների շուրջ:

Հավելյալ տեղեկությունների և գրանցման համար այցելե՛ք  www.deemcommunications.com/prsummit

Leave a Reply

Your email address will not be published.