Միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր․ նվիրված է հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակման 350-ամյակին

Երևանի Մաշտոցի անվ․ Մատենադարանի տեղեկացմամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է 2016 թ. հայ մշակույթի պահպանման և զարգացման «Մաշտոց» հիմնադրամի ներկայացրած «Տպագրության մարգարիտ» խորագիրը կրող ծրագիրը, որը նվիրված է Ոսկան Երևանցու հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակման 350-ամյակին

Ծրագրի շրջանակներում Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում իրականացվելու են մի շարք կարևոր միջոցառումներ, որոնց թվում՝ միջազգային գիտաժողով, թեմատիկ ցուցադրություն և երկլեզու ալբոմ-ուսումնասիրության հրատարակում:

2017 թ․ սեպտեմբերին կայանալիք միջազգային գիտաժողովի ընթացքում կհնչեն հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի, ինչպես նաև առհասարակ հնատիպ գրքերի վերաբերյալ զեկուցումներ:

Գիտաժողովին կարող են մասնակցել հնատիպ գրքերի ուսումնասիրությամբ զբաղվող պատմաբաններ, արվեստաբաններ և ոլորտի այլ մասնագետներ:

Միջազգային գիտաժողովին մասնակցել ցանկացողները կարող են լրացնել հետևյալ հայտը և մինչև մայիսի 31-ը ուղարկել հետևյալ էլ. հասցեներով՝ interrelmatenadaran@gmail.com; mashtotsfoundation@gmail.com:

Զեկուցումների համար տրվելու է 15-20 րոպե, յուրաքանչյուր նիստից հետո 15 րոպե կհատկացվի հարց ու պատասխանի համար: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը:

Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մատենադարանի Միջազգային կապերի բաժնի և «Մաշտոց» հիմնադրամի անձնակազմին կամ զանգահարել (+37410) 513049 հեռախոսահամարով:

Leave a Reply