Իտալական «Ռոնդինե» ասոցիացիայի 2017-2019 թթ. ընդունելությունը բաց է հայաստանցիների համար:

timthumbԻտալական «Ռոնդինե» Ասոցիացիայի 2017-2019 թթ. ընդունելությունն արդեն բաց է հայաստանցիների համար:

Վերջին 20 տարում Ռոնդինեն աշխատել է հանուն խաղաղության՝ առաջարկելով յուրահատուկ ուսումնական ծրագիր տարբեր կոնֆլիկտային շրջանների երիտասարդների համար:

Երկամյա փորձառության ընթացքում մասնակիցները կոտրում են «թշնամու» գաղափարը և ակտիվորեն աշխատում ստեղծելու հասարակական, քաղաքական և տնտեսական նշանակություն ունեցող ծրագրեր, որոնք կնպաստեն իրենց երկրների և աշխարհի խաղաղ զարգացմանը: Այս արդյունքներին հասնելու համար ուսանողները անցնում են բարձրակարգ դասընթացներ կոնֆլիկտների կառավարման, կոնֆլիկտների հաղթահարման վերաբերյալ, զարգացնում իրենց հաղորդակցական հմտությունները՝ միևնույն ժամանակ հնարավորություն ստանալով Իտալիայի համալսարաններից մեկում ընտրելու որևէ մագիստրոսական ծրագիր:

Դիմորդները պետք է լինեն 21-27 տարեկան երիտասարդներ, որոնք ունեն բակալավրի աստիճան, ակտիվ են քաղաքացիական հասարակությունում և իրապես հետաքրքրված են կոնֆլիկտների հաղթահարմամբ և խաղաղության կառուցմամբ:

Ծրագրի մասին մանրամասն կարող եք իմանալ հայտադիմումը բացելով կամ այցելելով՝ www.rondine.org/callforparticipants/:

Դիմորդները պետք է լրացված հայտադիմումը բոլոր պահանջվող փաստաթղթերի հետ միասին մինչև 2017 թ. փետրվարի 26-ը ուղարկեն հետևյալ հասցեներից մեկով՝ international@rondine.org կամ international.rondine@gmail.com :

Հավելյալ տեղեկությունների կամ հարցերի դեպքում գրեք international@rondine.org հասցեին:

ՄԻԱՅՆ Հայաստանից դիմորդները (քանի որ դիմել կարող են նաև Հարավային Կովկասի այլ երկրներից) հարցերի և տեղեկությունների դեպքում կարող եք գրել նաև Սևակ Հարությունյանին sevakhar@gmail.com հասցեով:

Leave a Reply

Your email address will not be published.