«Անձի անահատական աճը` ակտիվ քաղաքացու հիմք» խորագրով դասընթաց

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագրի շրջանակներում  2017 թ.փետրվարի 25-ին  Երևանում  անցկացվելու է «Անձի անահատական աճը` ակտիվ քաղաքացու հիմք» խորագրով դասընթացը։

Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների՝ որպես ակտիվ քաղաքացի կայացմանը՝ նրանց անհատական զարգացման միջոցով:

Դասընթացի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան ոչ ֆորմալ կրթության մեթոդներով բացահայտել իրենց ներուժը, պատկերացում կազմել անձնական աճի պլանավորման գործիքների և մեթոդների մասին։ Ինչպես նաև հնարավորություն կունենան կազմել և հետագայում իրագործել իրենց անհատական զարգացման պլանը։

Ծրագրին կարող են մասնակցել 18-25 տարեկան երիտասարդներ:

Դասընթացի մասնակցությունն անվճար է։

Մասնակցության համար խնդրում ենք մինչև ս.թ. փետրվարի 23-ը լրացնել մասնակցության էլեկտրոնային հայտադիմումը:

Leave a Reply