MOOC | Նախապատրաստում TOEFL թեստին․ ETS-ի ուղեցույց

ETS-TOEFLԿրթական թեստավորման ոլորտում առաջատար ETS (Educational Testing Service) կազմակերպությունը, որը կազմակերպում և վերահսկում է անգլերենի TOEFL թեստային քննությունը, edx հարթակում առաջարկում է զանգվածային բաց առցանց դասընթաց (MOOC) «Նախապատրաստում TOEFL թեստին» (TOEFL Test Preparation) թեմայով։ Դասընթացի ընթացքում ETS-ի առաջատար մասնագետները կսովորեցնեն TOEFL քննությանը նախապատրաստվողներին՝ ինչ է պետք իմանալ թեստը հանձնելու համար և ինչպես ստանալ հնարավոր առավելագույն գնահատական։ Ուշադրություն կդարձվի հատկապես TOEFL թեստի անցկացման և գնահատման ձևաչափին, թեստի ընթացքում ժամանակի կառավարման խնդրին, ինչպես նաև մասնակիցների՝ ընդհանուր առմամբ անգլերեն կարդալու, գրելու, խոսելու և լսելու կարողությունների զարգացմանը:

Մեկնարկը․  դասընթացն սկսվելու է 2017 թ․ հունվարի 25-ին (հասանելի է նաև ավելի ուշ միանալու դեպքում)
Տևողությունը․  6 շաբաթ
Մասնակցի ներգրավվածությունը․ շաբաթական 2-4 ժամ
Արժեքըանվճար է 
Հավաստագրի առկայություն․ տրվում է, արժեքը՝ $49 

Դասընթացավարները մասնավորապես կներկայացնեն TOEFL®-ի բաժինների (reading, listening, speaking, writing) առանձնահատկությունները և կբացատրեն յուրաքանչյուր բաժնի մի շարք բնորոշ հարցեր՝ նախկին տեստերի նմանատիպ հարցերի հիման վրա։ Մասնակիցներին կտրվեն օգտակար խորհուրդներ, մասնավորապես՝ ինչպես նախապատրաստվել քննությանը, որտեղ գտնել տեստի վերաբերյալ հավելյալ օգտակար նյութեր, ինչպես գրանցվել տեստը հանձնելու համար, և թե ինչպես են հաշվարկվում դրա արդյունքները։

Դասընթացը բավական փոխներգործուն (ինտերակտիվ) է․ կօգտագործվեն տեսանյութեր, հարցերի նմուշներ՝ համապատասխան բացատրություններով, կարճ հարցախաղեր (quiz), նախապատրաստական տեստ (զեղչված արժքեով) անցնելու հնարավորություններ և այլն։ Տեստի՝ խոսելու (speaking) և գրելու (writing) կարողությունները ստուգող բաժիններին նվիրված դասախոսությունների ընթացքում դասընթացավարները փոխներգործուն (հետադարձ) կապով կստուգեն և կգնահատեն մասնակիցների պատասխանները։

Ինչպես մասնակցել դասընթացին

Անհրաժեշտ է գրանցվել edX հարթակում  (ստեղծել անհատական հաշիվ), ապա մուտք գործել հարթակ և բացել ընտրված դասընթաց(ներ)ը («view course» ընտրանքը հասանելի է միայն դասընթացի մեկնարկից հետո)։ 

Leave a Reply

Your email address will not be published.