Անգլերենի գործնական դասընթացներ | ArmScoop EduLab

banner-english_off

ArmScoop EduLab-ը հրավիրում է մասնակցելու ընդհանուր անգլերենի ինտենսիվ գործնական դասընթացների՝ լեզվական 4 մակարդակներով (ըստ Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի՝ A1-B2Եռամսյա դասընթացները նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել անգլերեն կամ զարգացնել լեզվական իմացության իրենց մակարդակը՝ աշխատանքի, կրթական կամ ճանապարհորդելու նպատակներով: Լեզվական իմացության աստիճանը (բացի առաջին մակարդակից) կստուգվի նախնական թեստի միջոցով։

Ե՞րբ cursor4

Դասընթացները կմեկնարկեն մարտի սկզբին (օրը հավելյալ կնշվի

Տևողությունըcursor4

Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 3 ամիս է՝ շաբաթական 2 դաս պարբերականությամբ․ 1 դասի տևողությունը՝  2 ժամ 15 րոպե։ 

Ովքեր են վարումcursor4

Դասավանդման բազմամյա փորձ ունեցող մասնագետներ

Արժեքըcursor4
  • A1, A2 մակարդակներ՝ ամսական ֏25 հազար (ամբողջական փաթեթի դեպքում՝ ֏69 հազար)
  • B1, B2 մակարդակներ՝ ամսական ֏27 հազար (ամբողջական փաթեթի դեպքում՝ ֏75 հազար)

Մեթոդներն ու մոտեցումները

Ինտենսիվ դասընթացները զերծ են քերականահեն ուսուցումից և կանցկացվեն ինտերակտիվ մոտեցմամբ ու լեզվի իրավիճակային ուսուցման մեթոդով։ Բոլոր մակարդակների դեպքում հիմնական շեշտադրությունը կդրվի լեզվի յուրացման չորս հիմնական հմտությունների (խոսել, կարդալ, գրել, լսել) հավասարակշռված ուսուցմամբ հաղորդակցական կարողությունների ձևավորման ու զարգացման վրա: Հայերենի օգտագործումը կսահմանափակվի բոլոր մակարդակների դասընթացների սկզբում՝ ըստ տվյալ մակարդակի հնարավորությունների, իսկ բարձր մակարդակների դեպքում՝ հետագայում հնարավորինս նվազագույնի կհասցվի՝ այդպիսով հնարավորություն տալով սովորողներին սեփական մտքերն արտահայտել հիմնականում անգլերենով:

Դասընթացի վերջնարդյունքները

Դասընթացի ավարտին սովորողը կունենա, ըստ մակարդակի․

  • A1 – առօրյա հիմնական իրավիճակներում տարրական հաղորդակցության ապահովման հնարավորություն։ 
  • A2 – քերականական և բառապաշարի բազային շերտի ապահովում, հաղորդակցության հնարավորության ընդլայնում։ (Կարող է հաղորդակցվել պարզ, առօրեական խնդիրների շուրջ, ներկայացնել առաջին անհրաժեշտության պահանջմունքներին առնչվող հարցերը)։
  • B1 – քերականական հիմնական կառույցների և բառապաշարի տիրապետման ընդլայնում, լսելու, հասկանալու և պատասխանելու ունակության զարգացում։ (Կարող է հասկանալ աշխատավայրում, ուս․ հաստատությունում և այլուր կամ ճամփորդելիս լսվող խոսքի հիմնական իմաստը, կապակցված մտքեր արտահայտել ծանոթ թեմաների վերաբերյալ, պարզ կերպով վերացական դատողություններ անել)։
  • B2 – քերականական հիմնական կառույցների և բառապաշարի տիրապետման ընդլայնում, ընթերցելու, ընթերցածն ընկալելու, ազատ լսելու, հասկանալու և պատասխանելու ունակության զարգացում։ (Կարող է հասկանալ բարդ տեքստերի հիմնական միտքը՝ ներառյալ մասնագիտական թեմաներով, բավականին սահուն և հանպատրաստից հաղորդակցվել լեզուն կրողների հետ՝ առանց երկուստեք լարվածության, ամենատարբեր թեմաների մասին կազմել հստակ, մանրամասն տեքստ և բացատրել թեմային առնչվող խնդրի մասին իր տեսակետը)։

Հավելյալ արդյունքներ

B1 և B2 մակարդակների դասընթացների վերջում մի քանի հավելյալ պարապմունքներ կնվիրվեն գործարար կամ կրթական ոլորտներում (ըստ անհրաժեշտության) սովորողների հաղորդակցական կարողությունների զարգացմանը։ Մասնավորապես՝ 1․ կսովորեն գրավոր և բանավոր գործարար հաղորդակցման հիմունքները (կծանոթանան բիզնես փաստաթղթերում, նամակագրության մեջ օգտագործվող անգլերենի առանձնահատկություններին)՝ այդպիսով ձեռք բերելով ինքնավստահություն օտարերկրյա հաճախորդների և կոլեգաների հետ անգլերեն հաղորդակցվելիս, 2․ կծանոթանան արտասահմանյան բուհեր ընդունվելու գործընթացում անհրաժեշտ փաստաթղթերում (CV, ուղեկցող և մոտիվացիոն նամակներ) օգտագործվող անգլերենի առանձնահատկություններին։

Անգլերենի բոլոր մակարդակների դասընթացների մասնակիցները կստանան հավելյալ բոնուս՝ 50% զեղչ արտասահմանյան բուհերի ընդունելության համար ArmScoop-ի խորհրդատվության ծառայություններից օգտվելու դեպքում։


Ինչպես մասնակցել

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է info.armscoop@gmail.com էլ. փոստի հասցեով ուղարկել նամակ (վերնագրում նշելով՝ Անգլերեն և նամակում նշելով այն մակարդակը, որին ցանկանում եք մասնակցել, ինչպես նաև գրելով մասնակցի անունը, ազգանունը և հեռախոսահամարը) կամ զանգահարել 077 55 60 08 հեռախոսահամարով։

Leave a Reply