Լույս է տեսել «Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ» գիրքը

mickaels-book-2Միջնադարյան հայկական ձեռագրական պատկառելի ժառանգության համար առա­ջին հերթին պարտական ենք գրիչներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել լավագույն մատյաններ ընդօրի­նակելու՝ ապագա ընթերցողին փոխանցելով ոչ միայն հայ մատենագրության մեծարժեք երկեր, այլև ձեռագրից ձեռագիր փոխանցվող գրչա­գրական, մանրանկարչական և այլ հմտություններ։ 17-րդ (ԺԷ.) դարի առաջին և երկրորդ կեսերին իրենց գրչագրական բեղուն գործունեությամբ աչքի ընկնող անվանակից երկու գրիչների՝ երկու Միքայելների ձեռագրական գործունեությանն է նվիրված «Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ» գիրքը, որը լույս է տեսել լեզվաբան, Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող Խաչիկ Հարությունյանի աշխատասիրությամբ։

amos-miniature
«Ամովս մարգարե», հատված 1684-87 թթ․ Սեբաստիայում գրված ժողովածուից, գրիչ՝ Բարղամի որդի Միքայել, ՄՄ, Հմր 1149

Միքայել Թոխաթեցին (գրչության տարիներ՝ 1606-1658 թթ.), ջալալիների արշա­վանքների հետևանքով թողել է հայրենի Եվդոկիան և տեղափոխվել Օսմանյան կայսրության մայրա­քաղաք Կոստանդնուպոլիս, որտեղ էլ, 1606 թ. սկսած, ընդօրինակել է բազմաթիվ ձեռագրեր, որոնցից 33-ը ներկայումս պահվում են աշխարհի տարբեր գրադա­րաններում, թանգարաններում և մասնավոր հավա­քածու­ներում, ևս 4 ձեռագրի մասին տարբեր աղբյուր­ներում պահպանվել են միայն հիշա­տակումներ:

ԺԷ. դարի երկրորդ կեսին Սեբաստիայում, ապա Եվդոկիայում գրչագրական և մանրա­նկարչական բեղուն գործունեությամբ աչքի է ընկել գրիչ Բարղամի որդի Միքայելը: Նրանից հայտնի է 29 ձեռագիր, որոնք նույնպես ներկայումս պահվում են տարբեր վայրերում:

Աշխատանքում հանգամանալի կերպով ներկայացված են ոչ միայն երկու գրիչների ձեռագրա­ստեղծման գործունեությունը, նրանց լեզվաոճական առանձնա­հատկու­թյուն­ները, այլև նրանց ձեռագրերի պատմությունը՝ գրչության վայրից մինչև ներկա հավաքածու հասնելը: Այս վերջինը բաղկացած է 4 ենթաբաժնից՝ ա. ձեռագրի պատմությունը, բ. քննվող ձեռագրի մատենագիտություն, գ. ձեռագրի անցած ճանապարհը, դ. գրչության ժամանակի հիշատակարանները:

Գիրքը նախատեսված է ձեռագրա­գետների, բանասերների, արվեստաբանների և հայ գրչության պատմությամբ հետաքրքրվողների համար:


Կարդացեք նաև՝ 

Ինչպես է ստեղծվում ու պատկերազարդվում ձեռագիր գիրքը

Leave a Reply

Your email address will not be published.