Փնտրվում է մոտիվացված ուսանող վիրուսաբանական հետազոտական խմբին միանալու համար

virus

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտության խումբը փնտրում է մոտիվացված ուսանողի նոր նախագծի համար, որը վերաբերվում է խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի գեների ակտիվության գնահատմանը:

Եթե դուք բակալավրիատի ուսանող եք, որը հետաքրքրված է վիրուսաբանությամբ և լաբորատոր հետազոտություններով, ապա կարող եք դիմել հետազոտական խմբի ղեկավար Հովակիմ Զաքարյանին h_zakaryan@mb.sci.am հասցեով:

Նվազագույն չափանիշները՝

  • լաբորատոր հմտություններ. տեսական գիտելիքներ մոլեկուլային կենսաբանության մեթոդների մասին, հատկապես՝ դասական և իրական ժամանակում պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ), էլեկտրոֆորեզ, ԴՆԹ-ի կլոնավորում:
  • լեզվի իմացություն. անգլերեն (գրավոր և բանավոր) և ռուսերեն (գրավոր և բանավոր):

Հետազոտական խմբին միանալու դեպքում ուսանողը ձեռք կբերի՝

  • լաբորատոր աշխատանքի կիրառական հմտություններ մոլեկուլային կենսաբանության ոլորտում,
  • ստացված արդյունքների վերլուծություն,
  • արդյունքների ներկայացում միջազգային գիտաժողովներին,
  • հոդված գիտական ամսագրում
  • հետագայում մեր գիտական խմբին միանալու հնարավորություն (վարձատրմամբ):

Դիմումների վերջնաժամկետը՝ 20 նոյեմբեր, 2016թ.։

Հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտության խումբը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում նոր հիմնադրված գիտական խումբ է, որի գլխավոր նպատակն է բացահայտել արդյունավետ հակավիրուսային միացություններ այն վիրուսների հանդեպ, որոնց համար գոյություն չունեն պատվաստանյութեր: Խմբի հետաքրքրությունների շրջանակում է նաև նոր տեսակի իմունախթանիչների բացահայտումը, որոնք կունենան հակավիրուսային կիրառություն:

Leave a Reply

Your email address will not be published.