Աշխատանք | Կոնտենտ մենեջերի և SMM, SMO մասնագետի թափուր հաստիքներ

adsՊանդա Փրոջեքթս ՍՊԸ-ն (Ads of Brands™) փնտրում է ակտիվ, եռանդուն և ստեղծագործ մարդկանց, որոնք կհամալրեն իր թիմը կոնտենտ մենեջերի և SMM, SMO մասնագետի (տես ստորև) պաշտոններում։

Պաշտոն

Կոնտենտ (բովանդակության) մենեջեր

Պարտականություններ

  • կարճաժամկետ և երկարաժամկետ մարկետինգային նպատակների համաձայն մշակել բովանդակության (կոնտենտի) ռազմավարություն,
  • ստեղծել և հրապարակել adsofbrands.com կայքի ուղղվածությանը համապատասխան գրավիչ բովանդակություն՝ նպատակ ունենալով ապահովել այցելուների առավելագույն ներգրավվածություն,
  • համագործակցել թիմի մյուս անդամների հետ կայքի պարունակության մշակման հետ կապված հարցերում,
  • անհրաժեշտության դեպքում խմբագրել, ուղղել առկա նյութերը,
  • կատարել բովանդակության օպտիմիզացիա SEO պահանջներին համապատասխան,
  • իրականացնել բովանդակության բաշխումը սոցիալական հարթակներում, ապահովել դրա տարածումը սոցիալական ցանցերի համապատասխան էջերում և խմբերում, նպաստելով կայքում այցելությունների թվի և ներգրավվածության բարձրացմանը,
  • մշտապես տեղեկացված լինել գովազդային ոլորտի նորություններին և փոփոխություններին, մշակել նոր մտքեր և առաջարկներ լսարանի ներգրավվածության ապահովման համար։

Պահանջներ

  • CMS-ի (Content Management System) իմացություն,
  • MS Word, PowerPoint (2010+) բավարար իմացություն,
  • համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • SEO և վեբ տրաֆիկի վերաբերյալ տեսական գիտելիքներ,
  • բանավոր և գրավոր անգլերենի գերազանց իմացություն,
  • հետևողական, մանրուքների նկատմամբ ուշադիր լինելու ունակություն,
  • ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն,
  • սովորելու շարունակական ցանկություն,
  • գրագետ նամակագրության վարման ունակություն,
  • աշխատանքը տանից կատարելու պատրաստակամություն,
  • սուղ ժամկետներում արագ աշխատելու և կողմնորոշման ունակություն։

Պայմաններ

Աշխատավարձը՝ պայմանագրային՝ կախված հմտություններից և փորձից։
Աշխատանքի ժամկետը՝ անորոշ ժամկետով, 3 ամիս փորձաշրջան։
CV-ներն ուղարկել hello@panda.am էլհասցեին՝ կցելով ազատ ոճի լուսանկար։
Հարցազրույցի կկանչվեն միայն ընտրված թեկնածուները։
Դիմելիս վերնագրի դաշտում պարտադիր նշել պաշտոնի անվանումը։
Դիմելու վերջնաժամկետը՝ 2016թ. դեկտեմբերի 10։


Պաշտոն

SMM, SMO մասնագետ

Պարտականություններ

  • մշակել ընդհանուր ռազմավարություն կազմակերպության՝ սոցիալական ցանցերում ներկայացվածության և ակտիվության ապահովման համար,
  • պարբերաբար պատրաստել իրականացված աշխատանքի և դրա արդյունքների մասին հաշվետվություն,
  • անհրաժեշտության դեպքում կազմակերպել միջոցառումներ, արշավներ և խաղեր,
  • ստեղծել, խմբագրել, հրապարակել և տարածել ամենօրյա բովանդակությունը՝ նպաստելով լսարանի կողմից դրա նկատմամբ որոշակի գործողությունների (հավանել, տարածել, մեկնաբանել) իրականացմանը,
  • ուսումնասիրել կազմակերպության էջերը, ներկայացնել առաջարկներ դրանց ոճային և կառուցվածքային փոփոխությունների իրականացման համար,
  • ուսումնասիրել ոլորտը և մշտապես տեղյակ լինել փոփոխություններին,
  • համագործակցել թիմի մյուս անդամների հետ՝ սոցիալական մեդիայում ռազմավարության քննարկման և հետագա քայլերի մշակման համար,
  • մշտապես տեղեկացված լինել ոլորտի նորություններին և փոփոխություններին, մշակել նոր մտքեր և առաջարկներ լսարանի ներգրավվածության ապահովման համար,
  • անհրաժեշտության դեպքում ներկայացնել կազմակերպության ծառայությունները էլ փոստով նամակագրության կամ LinkedIn-ի միջոցով։

Պահանջներ

  • սոցիալական մեդիայի վերաբերյալ գիտելիքների միջինից բարձր մակարդակ,
  • սոցիալական ցանցերում էջերի վարման փորձ,
  • Facebook, Twitter, Tumblr, Pinterest, Google+ լավ իմացություն,
  • անգլերեն լեզվի գրավոր և բանավոր միջինից բարձր մակարդակ,
  • սովորելու ցանկություն,
  • մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • ճշտապահություն և ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն,
  • սոցիալական ցանցերում և մեդիայում վիճակագրությունների վերլուծության մեթոդների իմացություն։

Պայմաններ

Աշխատավարձը՝ պայմանագրային՝ կախված հմտություններից և փորձից։
Աշխատանքի ժամկետը՝ անորոշ ժամկետով, 3 ամիս փորձաշրջան։
CV-ներն ուղարկել hello@panda.am էլհասցեին՝ կցելով ազատ ոճի լուսանկար։
Հարցազրույցի կկանչվեն միայն ընտրված թեկնածուները։
Դիմելիս վերնագրի դաշտում պարտադիր նշել պաշտոնի անվանումը։
Դիմելու վերջնաժամկետը՝ 2016թ. դեկտեմբերի 10։

Leave a Reply

Your email address will not be published.