Շվեյցարիայի կառավարության 2017–2018 թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիր

swiss-scholarships_large

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը հնարավորություն է տալիս ավելի քան 180 երկրի քաղաքացիներին սովորել կամ հետազոտական նախագծեր իրականացնել շվեյցարական լավագույն բուհերում ու գիտական կենտրոններում։ 

Հայ ուսանողների ու գիտնականների համար նախատեսված 2017–2018 թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը ղեկավարվում է «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությամբ*։

* Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը, որ կառավարվում է Հայաստանում «Լույս» հիմնադրամի հետ համատեղ, առանձին ծրագիր է. այն առնչություն չունի «Լույսի» կրթաթոշակային ծրագրի հետ։

«Գերազանցության կրթաթոշակներ» ծրագրի՝ Հայաստանի համար նախատեսված ենթածրագրերը և դրանց ուղեցույցները յուրաքանչյուր տարի առանձին փաթեթով հրապարակվում են հետևյալ էջում։

Հայաստանի քաղաքացիների համար հասանելի են միայն հետբուհական մասնագիտական կրթություն ստանալ ցանկացողների համար նախատեսված՝

  • հետազոտական կրթաթոշակներ,
  • ասպիրանտական (դոկտորական – PhD) կրթաթոշակներ,
  • դոկտորական (հետդոկտորական – Postdoctoral) կրթաթոշակներ։

Կրթաթոշակը կրթաթոշակային փաթեթը ներառում է՝ ուսման վարձավճարից ազատում, ամսական 1,920 շվեյցարական ֆրանկ կրթաթոշակ, ավիաճանապարհածախսի միանվագ գումարի փոխհատուցում, կեցության, ապահովագրության և այլ ծախսերի վճարում։ Մանրամասները՝ համապատասխան ուղեցույցում։ 

Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակը շնորհվում է յուրաքանչյուր ենթածրագրի առանձին պահանջներին և ընտրության չափանիշներին համապատասխանող և հայտը ներկայացնելիս Հայաստանում բնակվող քաղաքացիներին։ Դոկտորական (ասպիրանտական) և հետազոտական կրթաթոշակների հավակնորդների տարիքը չպետք է գերազանցի 35-ը։ Մանրամասները՝ համապատասխան ուղեցույցում։ 

Ինչպե՞ս դիմել. ծրագրի դիմումի փաթեթը ստանալու համար անհրաժեշտ է գրել swiss.scholarship@luys.am հասցեին՝ կից ներկայացնելով «Լույս»-ի կայքում յուր․ տարի հրապարակվող՝ ընդհանուր տեղեկությունների ձևը (լրացված):

Ե՞րբ դիմել. 2017-2018 ուս․ տարվա համար հայտերի և նախագծի ներկայացման վերջնաժամկետը 2016թ. նոյեմբերի 30-ն է։ Կրթաթոշակները հատկացվում են մինչև 2017թ. սեպտեմբերի 14-ը։

Կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։


Ծանոթացեք նաև՝ Կառավարական միջազգային կրթաթոշակային ծրագրեր (Ամերիկա և Եվրոպա)

Leave a Reply

Your email address will not be published.