Գերմաներենի անվճար առցանց դասընթաց

Վերջին տարիներին համացանցի հայերեն հատվածում շարունակ ավելանում են կրթական և մասնագիտական տարբեր ոլորտների ուսուցողական առցանց հնարավորությունները՝ զանազան դասընթացներ, կայքեր, ռեսուրսներ և այլն։ «Հայկական գիտական համագործակցությունը» հետևում և պարբերաբար անդրադառնում է դրանց՝ հնարավորության դեպքում զետեղելով ArmScoop հարթակում։

Ներկայացնում ենք նման թարմ նախաձեռնություններից մեկը՝ լեզվաբան, պոլիգլոտ Վահան Մելքոնյանի գերմաներենի առցանց դասընթացը (Վահան Մելքոնյանի հետ ArmScoop-ի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ):

Գերմաներենին ընդհանրապես չտիրապետողների և սկսնակների համար նախատեսված դասընթացի նպատակն է օգնել սովորողներին՝ տիրապետելու գերմաներեն գրավոր ու բանավոր հաղորդակցման հմտություններին, օգտվելու գերմաներեն գրականությունից։ Դասընթացը բաղկացած է ներածական 5 և հիմնական շուրջ 30 դաս-տեսանյութերից (YouTube-ում), որոնք հեղինակի համաձայնությամբ առանձին շարքով հրապարակվում են ArmScoop-ում։

Դասընթացի համար որպես դասագիրք օգտագործվում է հետևյալ ձեռնարկը՝ 
Завьялова В.М., Ильина Л.В., Практический курс Немецкого языка (для начинающих)։ Գրքի էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից (.pdf


Հիմնական դասընթաց

Դաս 3. տեքստի վերլուծում

Դաս 4. քերականություն. տրական հոլով

Դաս 2. տեքստ

Դաս 3. քերականություն

Դաս 1. վարժություններ

Դաս 2. քերականություն

Դաս 1. քերականություն

Դաս 1. տեքստ

Ներածական դասեր

Leave a Reply

Your email address will not be published.