Աշխատանք | Հանրային կապերի (PR) ավագ մասնագետ

Թափուր հաստիք
Հանրային կապերի (PR) ավագ մասնագետ
Որտե՞ղ
«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ
Դիմելու վերջնաժամկետ
Սեպտեմբերի 18, ժ․ 23:59

Ստորև ծանոթացեք հայտարարության մանրամասներին և պահանջներին համապատասխանելու դեպքում info@armscoop.com հասցեին ուղարկեք Ձեր CV-ն (ռուսերեն լեզվով) և Ձեր մասնագիտական նախագծերի/ձեռքբերումների նկարագրությունը (ռուսերեն լեզվով

Թափուր հաստիք. հանրային կապերի (PR) ավագ մասնագետ
Աշխատավայրը. «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ը (ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան) (Կապանում շաբաթական առնվազն 4 օր ներկայությունը պարտադիր է)
Բաժանմունքը. հանրային կապերի գրասենյակ
Աշխատավարձը. բարձր՝ կախված է հարցազրույցի արդյունքներից
Աշխատանքի պայմաններըհամաձայն աշխատանքային օրենսդրության (հավելյալ պայմանները՝ հարցազրույցի արդյունքում)
Աշխատանքի սկիզբը. սեպտեմբեր, 2016թ.

Աշխատանքային պարտականությունները՝

  • հանրության և աշխատակիցների համար տեղեկատվական նյութերի ծրագրում և պարբերական նախապատրաստում, ԶԼՄ-ների համար նյութերի պատրաստում, ԶԼՄ-ների և բնակչության մասնակցությամբ միջոցառումների կազմակերպում, ԶԼՄ-ների, բնակչության, աշխատակիցների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպում,
  • կորպորատիվ թերթի համար նյութերի նախապատրաստում, թերթի տպագրություն և տարածում, կորպորատիվ համացանցային հարթակի համար տեղեկատվական նյութերի պատրաստում,
  • աշխատակիցների և բնակչության համար տեղեկատվական տպագրական և ծանուցողական նյութերի (բուկլետներ, հուշագրեր, պաստառներ, ներկայահանդեսներ, քարոզչական նյութեր և այլն) թողարկման կազմակերպում, կապալառուների հետ համագործակցության կազմակերպում, նյութերի բովանդակության ստեղծում և տարածում։

Աշխատանքային փորձը նման պաշտոնում

  • Անհրաժեշտ է առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մամուլի ծառայությունում, PR բաժնում, կորպորատիվ թերթում կամ ԶԼՄ-ում։ Ինչպես նաև՝ ցանկացած ձևաչափի տեքստերի ինքնուրույն նախապատրաստման փորձ, ԶԼՄ-ների հետ համագործակցության կազմակերպման փորձ (ընկերությունում կամ ՀԿ-ում), Հայաստանում կապալառուների և ԶԼՄ-ների հետ աշխատանքի փորձ։
  • Նախկին աշխատավայրի ոլորտը՝ աշխատանք տպագիր ԶԼՄ-ում կամ կորպորատիվ թերթում։

Այլ պահանջներ

Տարիքը՝ էական չէ
Սեռը՝ էական չէ
Կրթությունը՝ բարձրագույն
Լեզուները՝ Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն

Leave a Reply

Your email address will not be published.