Գրադարան | «Հայաստանի բնության դեղաբույսերի ռեսուրսներ»

Սոֆյա Զոլոտնիցկայան հայկական տարազով․ Ախալքալաք, 1928 թ․
Սոֆյա Զոլոտնիցկայան հայկական տարազով․ Ախալքալաք, 1928 թ․

ArmScoop-ի գրադարանը համալրվել է ևս մեկ կարևոր գիտական աշխատությամբ։ Ներկայացնում ենք Խորհրդային Հայաստանում բուսաբանության զարգացման առաջավոր նվիրյալներից Սոֆյա Զոլոտնիցկայայի «Հայաստանի բնության դեղաբույսերի ռեսուրսներ» երկհատոր (ռուսերեն) աշխատության էլեկտրոնային տարբերակը։ Գիրքը սիրով տրամադրել է բուսաբանի թոռնուհին՝ Սոֆյա Քալանթարը։

Երկհատոր մենագրության մեջ ներկայացված են Հայաստանի տարածքում աճող՝ ավելի քան 1700 դեղաբույսերի և այլ օգտակար բուսատեսակների վերաբերյալ հեղինակի բազմամյա հետազոտությունների արդյունքները։ Գրքի հատուկ բաժնում (2-րդ հատոր) տրված է յուրաքանչյուր դեղաբույսի քիմիական կազմը և թերապեևտիկ նշանակությունը։ Գիրքն ընթերցողին հնարավորություն կտա հավաստի տեղեկություն ստանալ, թե Հայաստանում երբ, որտեղ և ինչպես հավաքել դեղաբույսեր։

Ներբեռնել գիրքը

հատոր 1  •  հատոր 2

Գիտության վաստակավոր գոծիչ, պրոֆեսոր Սոֆյա Զոլոտնիցկայան ծնվել է 1906 թվականին Սևաստոպոլում: 1927 թվականին ավարտելով Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտի գյուղատնտեսական ֆակուլտետը՝ ձեռք է բերում բուսաբանի մասնագիտություն: Ուսանողական տարիներից աշխատում է կիրառական բուսաբանության ասպարեզում: Ինստիտուտն ավարտելուց հետո Ախալքալաքի շրջանում (1972-1931) աշխատել է Վրաստանի կենտրոնական սելեկցիոն կայանի հենակետի և փորձադաշտի վարիչ: Ասպիրանտուրան անցել է Լենինգրադում՝ Համախորհրդային բուսաբուծության ինստիտուտում: 1936 թվականին ավարտվել է ասպիրանտուրան և նույն թվականին պաշտպանել թեկնածուական, իսկ 1958 թվականին՝ դոկտորական ատենախոսություն՝ «Հայկական բուսաբանական աշխարհի դեղաբույսերի ռեսուրսները» թեմայով։
1942-1968 թթ․ աշխատել է Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտում, կազմակերպել և ղեկավարել է բուսաբանական ռեսուրսների լաբորատորիան: Նա իր գրած քառասունից ավելի գիտական աշխատություններում հիմնականում ուսումնասիրել է բույսի հումքի ռեսուրսները, առանձնապես դեղաբույսերի և վիտամինային բույսերի հայտնաբերումը, ինչպես նաև բույսերի ֆիզոլոգիական ակտիվ նյութերի օրինաչափ փոփոխությունների ուսումնասիրությունը Հայաստանում:

Leave a Reply

Your email address will not be published.