Միջազգային PhD կրթաթոշակ Քեմբրիջի համալսարանում

cambridge university logoՔեմբրիջի համալսարանում ուսանելու համար նախատեսված կրթաթոշակը հնարավորություն է տալիս  տարբեր երկրներից PhD թեկնածուներին իրենց հետազոտությունն իրականացնել աշխարհի լավագույն համալսարաններից մեկում: Կրթաթոշակի նպատակն է տրամադրել ֆինանսական աջակցություն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ անկախ ազգային պատկանելությունից:

Ծրագրին դիմելու ընդհանուր չափանիշներն են` կրթաթոշակի հավակնորդի ակադեմիական որակավորումները, երաշխավորությունները և հետազոտական պոտենցիալը․ ավելի մանրամասն՝ այստեղ։

Դրամաշնորհը Քեմբրիջի համալսարանում PhD կրթաթոշակը հոգում է դիմողի կրթության և կեցության բոլոր ծախսերը:
Ովքե՞ր կարող են դիմել. ծրագիրը նախատեսված է PhD թեկնածուների համար բոլոր ոլորտներից: Կարող են դիմել ԵՄ անդամ չհանդիսացող պետությունների քաղաքացիները: Դիմողի ֆինանսական վիճակը կրթաթոշակի տրամադրման հարցում դեր չի խաղում:
Ինչպե՞ս դիմել. անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը (ուղեցույցները տեղադրված են):
Ե՞րբ դիմել. 2017-2018 ուստարում իրենց կրթությունը սկսել ցանկացողների համար վերջնաժամկետը 2016 թ․-ի դեկտեմբերի 7-ն է:

 

Leave a Reply

Your email address will not be published.