Մագիստրոսական հեռակա ծրագրի ընդունելություն․ «Մերձավոր Արևելքի տարածաշրջանագիտություն»

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը հրավիրում է մասնակցելու «Մերձավոր Արևելքի տարածաշրջանագիտություն» մագիստրոսական հեռակա ծրագրի 2016-2017 ուս․ տարվա ընդունելության մրցույթին։ 

Շնորհվող աստիճանը՝ արևելագիտության մագիստրոս
Ուսուցման ժամկետը՝ 2.5 տարի
Մասնագիտացումը՝ 022801.00.7 (Արևելագիտություն) – 022801.08.7 (Մերձավոր Արևելքի տարածաշրջանագիտություն)

Մերձավոր Արևելքը դարեր շարունակ եղել և այժմ էլ մնում է աշխարհի ամենաթեժ կետերից մեկը, որտեղ անդադար ընթացող հակամարտությունները էական ազդեցություն ունեն աշխարհի այլ կետերի վրա։ Եթե ցանկանում եք ստանալ արևելագիտության մագիստրոսի որակավորման աստիճան, դառնալ Մերձավոր Արևելքի մասնագետ, հասկանալ, վերլուծել ու հիմնավոր կանխատեսումներ կատարել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, ապա «Մերձավոր Արևելքի տարածաշրջանագիտություն» մագիստրոսական հեռակա ծրագիրը լավագույն հնարավորությունն է՝ ստանալու և յուրացնելու անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները։

Եթե աշխատում եք վերլուծական, քաղաքական կամ լրատվական և այլ ոլորտներում, ապա հեռակա ուսուցմամբ այս ծրագիրը թույլ կտա միաժամանակ աշխատել ու կիրառել դասընթացի տված գիտելիքը ձեր աշխատանքում։

Ծրագրի ընթացքում դասավանդելու են ինչպես ԵՊՀ մասնագետները, այնպես էլ հրավիրյալ մի շարք հայտնի մասնագետներ, դիվանագետներ, վերլուծաբաններ։ Գիտելիքներն ու ուսումնասիրության գործիքակազմը, որն ուսանողը կարող է ձեռք բերել 2.5 տարի տևողությամբ այս ծրագրի շրջանակներում, հնարավորություն կտա դառնալ պահանջված ու մրցունակ մասնագետ։

Մասնագիտական առարկայացանկ՝

  • Միջազգային հարաբերությունների տեսություններ
  • Հակամարտությունների տեսության հասկացությունը և բնույթը
  • Ասիայի և Աֆրիկայի երկրների պատմության հիմնահարցեր
  • Տարածաշրջանի աշխարհատնտեսական առանձնահատկությունները
  • Հայաստան և մերձավորարևելյան տարածաշրջան
  • Քրդական հիմնախնդիրները Մերձավոր Արևելքում
  • Ադրբեջանի պատմության հիմնահարցեր
  • Թուրքիայի պաշտպանական և անվտանգային քաղաքականության ասպեկտները
  • Քաղաքական իսլամ
  • Դիվանագիտական վարվեցողություն և էթիկետ
  • Տարածաշրջանային երկրագիտություն
  • ՄերձավորԱրևելքի երկրների պետականկարգը և կառավարման համակարգը
  • Տարածաշրջանի երկրների հարաբերությունները
  • Էթնիկ և կրոնադավանական իրավիճակը վերափոխվող Մերձավոր Արևելքում
  • Բանակ և ուժային կառույցներ
  • Տարածաշրջանի հայ համայնքները. արդի հիմնախնդիրներ և մարտահրավերներ
  • Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և թուրքական պատմագիտության հիմնական միտումները
  • Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը
  • Իսլամական գործոնի նշանակությունը միջինարևելյան աշխարհաքաղաքական համակարգում
  • Իսլամական իրավունքի հիմունքներ և ադապտացիոն մեխանիզմներ
  • Արաբա-իսրայելական հակամարտությունը և Պաղեստինի հիմնահարցը
  • Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանային կազմակերպությունները միջազգային հարաբերությունների համակարգում
  • ԶԼՄ-ները տարածաշրջանում
  • Ղարաբաղյան հարցի պատմություն
  • Իրանի աշխարհատնտեսական համակարգը
  • Իրանի տարածաշրջանային քաղաքականության հիմնախնդիրներ
  • Գաղափարախոսական հոսանքները Մերձավոր Արևելքում
  • Իսլամական հոսանքներն ու շարժումները Մերձավոր Արևելքում

Ընդունելությունը կատարվելու է հարցազրույցի միջոցով։ Ընդունելության կարգի մնացյալ մանրամասներին ու ժամկետներին կարող եք ծանոթանալ ԵՊՀ կայքում։

Մանրամասների համար անհրաժեշտ է դիմել՝

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (7-րդ մասնաշենք, 3-րդ հարկ)
Հեռ.՝ 060 71 05 73
Էլ. հասցե՝ orient@ysu.am
Ֆեյսբուքյան էջ՝ Faculty of Oriental Studies – Yerevan State University

ԵՊՀ Մագիստրատուրայի բաժին
Հեռ.՝ 060 71 01 28

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հեռակա մագիստրոսական կրթական ծրագրի տեղեկատվական աջակից՝ ArmScoop գիտակրթական ցանց։

Leave a Reply

Your email address will not be published.