Դասախոսություն| Ադրբեջանն ընդդեմ պատմական քարտեզների. Ռուբեն Գալչյան

«Հայկական գիտական համագործակցությունը» (ArmScoop) և Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը համատեղ կազմակերպում են հանրային բաց դասախոսություն՝ նվիրված Ադրբեջանի կողմից պետական մակարդակով վարվող պատմության կեղծարարության քաղաքականությանը և մասնավորապես քարտեզագրական կեղծարարությանը։ Բանախոսն է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը։

Galichian Rouben

Ռուբեն Գալչյանը (Գալիչյան, Rouben Galichian) հայ և համաշխարհային քարտեզագրական ժառանգության երկարամյա և ականավոր հետազոտող է։ Հեղինակ է Հայաստանի ու հարակից երկրների պատմաաշխարհագրական տարբեր հարցեր քննող քարտեզագիտական մի շարք գրքերի, քարտեզագրական ժողովածուների ու հոդվածների (ամբողջական շարքը հասանելի է Ռ․ Գալչյանի հեղինակային կայքում

Ե՞րբ․ հուլիսի 28-ին, սկիզբը՝ ժամը 19:00
Որտե՞ղ․ Ալ․ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ (Երևան, Կառավարական տուն 3, մուտքը՝ Ա. Իսահակյանի գրադարանի կողմից)
Մուտքն ազատ է

Լրացնել առցանց հայտը

Ինքնության փնտրտուքում գտնվող որոշ երկրների համար հաճախ թիրախ են դառնում սեփական և այլոց պատմությունն ու մշակույթը։ Պատմության վերաշարադրումը, մասնավորապես սեփական պատմության և մշակույթի արհեստական հնացումը նման երկրների համար ընդունված ռազմավարություն է: Նման լավագույն օրինակներից է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով վարվող պատմության կեղծարարության քաղաքականությունը։

Սկսած իր ծննդյան պահից՝ 1918 թվականից, Ադրբեջանն իր հանրության համար ազգաստեղծման ջանքերում, որն ուղեկցվում էր ինքնության արմատների հակասական որոնումներով, մշտապես (նաև խորհրդային ժամանակներում) կիրառել  և օգտվել է պատմության կեղծարարության բոլոր հնարավոր եղանակներից։ Եւ դա՝ հակառակ գոյություն ունեցող պատմական, հնագիտական, պատմաաշխարհագրական, լեզվագիտական փաստերի և իրողությունների։

Ադրբեջանական կեղծարարության վառ դրսևորումներից է, մասնավորապես, պատմական քարտեզների կեղծարարությունն ու պատմական սահմանների վերագծումը, որով Ադրբեջանում փորձում են «հաստատել» տարածաշրջանում իրենց հնարավորինս վաղ ներկայությունն ու տարածքային «իրավունքները»՝ դրանով իսկ «տեղ չթողնելով» այլոց՝ առաջին հերթին հայերի ու Հայաստանի համար, փորձելով սեփականել այլոց տարածքն ու պատմական ու մշակութային ժառանգությունը։ 

Դասախոսության ընթացքում բանախոս Ռուբեն Գալչյանը կներկայացնի այն պատմական, ազգագրական ու աշխարհագրական կեղծիքները, որոնք կիրառել են Ադրբեջանի պատմաբաններն ու աշխարհագրագետները՝ ընթացքում անդրադառնալով նաև դրանց կիրառման միջոցներին ու դրդապատճառներին:

Մասնավորապես կքննարկվեն ադրբեջանական պատմագրության հիմնադիրների աշխատանքները, ցույց կտրվի, թե ինչպես են դրանք փոխվում ու աղավաղվում, երբ արդի Ադրբեջանի ակադեմիկոսների ու այլ գիտնականները դրանք վերաշարադրում են լատինատառ ադրբեջաներենով՝ միաժամանակ վերացնելով այդ աշխատանքներում հանդիպող «Հայաստան» և «հայ» անվանումները:

Դասախոսության հիմնական շեշտադրումը կատարվելու է համաշխարհային քարտեզագրական մշակույթի հիմնաքարերը հանդիսացող պատմական քարտեզների արտացոլած փաստերի վրա: Մանրամասն կվերլուծվեն կարևոր նշանակություն ունեցող մի քանի հունա-հռոմեական, քրիստոնեական և իսլամական քարտեզներ՝ փաստելով, որ Արաքսից հյուսիս գտնվող տարածքներում «Ադրբեջան» անվանումով կոչված երկիրը ընդհանրապես գոյություն չի ունեցել ընդհուպ մինչև 1918 թվականը:

Leave a Reply

Your email address will not be published.