Մասնագիտական հանդիպում | «Լույս» հիմնադրամի գիտելիքի փառատոն․ գրանցվել

Luys-knowledge-2016

«Լույս» հիմնադրամը կազմակերպում է ավանդական ամենամյա «Գիտելիքի փառատոնը», որի ընթացքում աշխարհի լավագույն կրթական կենտրոններից Հայաստան ժամանած «Լույսի» կրթաթոշակառուները մասնագիտական առարկաներ են դասավանդելու ավագ դպրոցականներին և ուսանողներին:

Ե՞րբ․ հուլիսի 28-29-ը, ժամը` 9:00-16:30
Որտե՞ղ․ «Քվանտ» վարժարան (հասցե՝ Բագրատունյաց 23/2, 0046, Երևան)
Գրանցման վերջնաժամկետը․ հուլիսի 27, ժամը՝ 19:00

«Լույսը» ստեղծում է ուսումնական միջավայր և ուսանողական ցանցեր՝ խթանելով կրթական առաջադիմությունը, հնարավորություն տալով նպատակասլաց ուսանողներին՝ առավելագույնս դրսևորելու իրենց ներուժը, ներգրավելով նրանց ուսանողական բարձրակարգ միջազգային խմբերում՝ համագործակցելու և մտածելու միմյանց հետ:

Համահամալսարանական գիտելիքի փառատոնը խթան է լավագույն ուսանողների համար՝ ջանադրաբար սովորելու, մշակելու լրացուցիչ (արտալսարանային) ուսումնական ծրագիր, որի շրջանակներում նրանք շփվում, համագործակցում և աշխատում են առաջատար փորձագետների, երիտասարդ դասախոսների ու մասնագետների հետ՝ լինելով բազմաառարկայական ուսումնական միջավայրում:

«Գիտելիքի փառատոնը» հնարավորություն է տալիս պատանիներին՝ սովորելու անմիջապես նրանցից, ովքեր թեև ավելի հասուն են, բայց իրենց պես երիտասարդ են: Դա մղում է երկխոսության՝ նպաստելով սեփական ապագայի ձևավորմանը:

«Գիտելիքի փառատոնի» դասընթացների ծրագրին և յուրաքանչյուրի նկարագրությանը կարող եք ծանոթանալ «Լույսի» կայքում։ 

Սեղմեք յուրաքանչյուրի դասախոսության հղման վրա՝ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ համար։

 

Leave a Reply

Your email address will not be published.