«Լույսի» Գիտելիքի փառատոն | «Կողմնորոշվե՛ք տեղեկատվական հոսքերում»

Luys-f

Հուլիսի 28-ին և 29-ին «Լույս» հիմնադրամի՝ աշխարհի լավագույն համալսարաններում սովորող կրթաթոշակառուները «գիտելիքի փառատոն» էին նվիրել մասնակիցներին՝ մասնագիտական և հանրամատչելի թեմաներով սեմինարներ վարելով ավագ դպրոցականների և ուսանողների համար։ ArmScoop-ը նույնպես ներկա է գտնվել այս իրադարձությանը: 

Ռուբեն Բունիաթյանը Օքսֆորդի համալսարանի Ժամանակակիցruben_bunyatyan լեզուների ֆակուլտետի մագիստրոս է: Կյանքի տարբեր փուլերում ապրելով տարբեր հասարակություններում և ծանոթ լինելով դրանց լրատվադաշտերի բովանդակությանը՝ Ռուբենը ժամանակի ընթացքում համոզվել է իր առաջարկած դրույթներում:  Իր ավարտական աշխատանքում ուսումնասիրելով ֆաշիստական Իտալիայում պրոպագանդայի յուրահատկությունները՝ նա օգտագործում է ստացած տեղեկությունը մերօրյա իրականությունում լրատվական դաշտերի պրոպագանդան վերլուծելիս:

Սեմինարի ընթացքում տեսական գիտելիքի և գործնական հմտությունների համադրման միջոցով ներկայացվեցին թեմայի հիմնական առանձնահատկությունները։ Մասնավորապես բանախոսն անդրադարձավ լրատվական դաշտում օգտագործվող մանիպուլյացիոն 4 տեխնիկաների՝ էմոցիոնալ ներազդումը (տրամադրած տեղեկության հուզական ներկայացումը), ընտրողական մոտեցումը (տեղեկության միայն մի կողմի վրա կենտրոնացումը), «ինտելիգենտ» մատուցումը (ի նպաստ ասվածի՝ վիճակագրական տվյալների ընտրողական ներկայացումը), կրկնությունը (նույն մտքի անընդհատ շեշտումը): 

«21-րդ դարում տեխնոլոգիական զարգացումները վնասակար հետևանքներ ունեն ինֆորմացիայի հասանելիության վրա: Յուրաքանչյուրը մեր օրերում կարող է գրել նորություններ, կարծիք արտահայտել տեղի ունեցածի մասին: Մենք անընդհատ «ռմբակոծվում» ենք անհամար կարծիքների և նորությունների կողմից: Արդյունքում է′լ ավելի բարդ է դառնում գտնել տեղեկատվության հուսալի աղբյուրներ, որոնք կտրամադրեն անհրաժեշտ չոր (չեզոք) ինֆորմացիա: Պահպանողականները սովորաբար ընկնում են ծուղակը՝ միայն մի տեղեկատվական աղբյուրի ապավինելով և վստահելով վերջինիս բովանդակության հավաստիությանը: Մենք նախընտրում ենք կուլ տալ հեռուստաալիքներով հնչած կարծիքները, քան առկա փաստերի հիման վրա անել սեփական եզրահանգումները: Հետևապես, այնքան էլ զարմանալի չէ՝ ինչու է պրոպագանդան այդքան լավ աշխատում»,- ընդգծեց Ռուբեն Բունիաթյանը:

Flickr-TV-khalid-Albaih
© Khalid Albaih, TV Prisoners

Սեմինարի ընթացքում Ռուբեն Բունիաթյանը ցույց տվեց տեղեկատվությունը հարցականի տակ դնելու, վերլուծելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով, որ ոչ մի լրատվամիջոց չոր փաստեր չի մատուցում, այլ դրան հավելում է սեփական մեկնաբանումը: Տեղեկատվական տեղատարափում կողմնորոշվելու և ծուղակներից խուսափելու համար Ռուբենի առաջարկած տարբերակն է դասակարգել լրատվամիջոցները՝ ըստ կողմնորոշման, հասկանալ՝ ինչու է ինֆորմացիան հենց այդ կերպ ներկայացվում և համադրել տարբեր աղբյուրներ՝ միակողմանի տեղեկություն չունենալու համար:

Քննարկումներ ծավալվեցին նաև հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների հուսալիությանն առնչվող հարցերի, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ լրատվության կազմակերպման եղանակների շուրջ: 

Օֆելիա Գրիգորյան

Leave a Reply

Your email address will not be published.