Թափուր աշխատատեղ | Հաշվապահ․ «Այբ» կրթական հիմնադրամ

AYBՀաստիքը՝ հաշվապահ
Ծրագիր՝ «Այբ» կրթական հիմնադրամ
Դրույքը և տևողությունը՝ լրիվ դրույք | երկարաժամկետ, երեք ամսվա փորձաշրջանով (պարտադիր)
Վայրը՝ Երևան,  Կորյունի 19ա, «Այբ» կրթական հիմնադրամ

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ հուլիսի 31, 2016 թ.

 

Պարտականություններ

  • Պատրաստել հաշվապահական փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Կազմել բանկային փոխանցումների և մուտքերի փաստաթղթեր
  • Մուտքագրել և դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր «Հայկական ծրագրեր 4․0» համակարգով
  • Հաշվարկել աշխատավարձ և եկամտահարկ
  • Ապրանքանյութական արժեքների և հիմնական միջոցների հաշվառում, շարունակական վերահսկողություն
  • Հաշվապահական գրանցումների վերահսկողություն
  • Առօրյա աջակցություն գլխավոր հաշվապահին։

Պահանջվող հմտություններ և որակավորում

  • Հաշվապահական բարձրագույն կրթություն
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ
  • «Հայկական ծրագրեր 4․0» համակարգի իմացություն
  • Հայերենով գրագետ հաղորդակցվելու կարողություն
  • Էլեկտրոնային նամակագրություն վարելու հմտություններ
  • Ռուսերեն և անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office, Excel:

Դիմելու կարգը

Անհրաժեշտ է grigor_g@ayb.am էլ. փոստի հասցեով ուղարկել՝

  1. թեկնածուի ինքնակենսագրականը (CV),
  2. առկայության դեպքում՝ թեկնածուին ներկայացնող որևէ կայքի / կայքէջի հղում (օր.՝ LinkedIn-ի էջի)՝ այն ներառելով ներկայացվող դիմումում։

Առաջնահերթություն կտրվի ինքնակենսագրականը առավել վաղ ներկայացրած թեկնածուներին։

Կազմակերպության մասին

«Այբ» կրթական հիմնադրամը ստեղծվել է 2006 թվականին մի շարք անձանց կողմից, որոնք իրենց ձեռքբերումները համարում են կրթության արդյունք և կամենում միասնական ներդրմամբ ստեղծել բարձրորակ կրթություն ապահովող համակարգեր:

«Այբ» կրթական հիմնադրամի նպատակն է՝ ձևավորել սովորելու գերազանցության մշակույթ և աջակցել հայկական կրթության զարգացմանը։ «Այբ»-ն իրականացնում է բազմաբնույթ գործունեություն հանրակրթության ոլորտում` մշակելով կրթական բարեփոխումների ծրագրեր, նախագծելով և հիմնելով օրինակելի կրթական միջավայրեր, որոնք խթան են ծառայում համակարգային փոփոխությունների համար:

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել «Այբ» կրթական հիմնադրամի կայք։

 

Leave a Reply

Your email address will not be published.