Հայկական ազգայնականության հիմնական առանձնահատկությունները և բնորոշիչ գծերը

Կարեն Սիմոնյան, ԵՊՀ, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, Քաղաքագիտության բաժին, մագիստրատուրա 2-րդ կուրս

«Զի թէպէտ եւ եմք ածու փոքր, եւ թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ, եւ զորութեամբ տկար, եւ ընդ այլով յոլով անգամ նուաչեալ քագաւորութեամբ` սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս, եւ արժանի գրոյ յիշատակի» Հայոց պատմիչի վերոնշյալ խոքերն ունեն ավելի քան մեկուկես հազարամյակի վաղեմություն, սակայն չեն կորցրել իրենց արդիականությունը նաև մեր օրերում: Հայ ազգի ինքնության, ինքանույնացման, գոյապահպանության համար կարևոր են ազգի ծագման, ձևավորման, նրա գաղափարական հենքի ստեղծման ուսումնասիրություներն ազգայնականության դիրքերից: Ազգայնականություն եզրույթը մեր իրականությունում ունի բազմապիսի ընկալումներ և մեկնաբանություններ:

«Ազգայնական» բառն առաջացել է 18-րդ դ. Անգլիայում և սկզբնական շրջանում պարզապես նշանակել է պատկանելություն տվյալ ազգին, իսկ «ազգայնականություն» հասկացությունն առաջին անգամ գիտական շրջանառության մեջ է դրվել ճիզվիտական Իլյումինանտների օրդենի հիմնադիր, կրոնական իրավունքի պրոֆեսոր Ադամ Վայսհաուպտի կողմից 1798թ., որն այն օգտագործում էր բացասական իմաստով։ Ըստ ազգայնականության հայտնի տեսաբան Է.Սմիթի` ազգայնականությունը լինում է երկու հիմնական տիպի՝ տարածքային և էթնիկ։ Տարածքային ազգայնականությունը հիմնվում է քաղաքացիության հայեցակարգի վրա, իսկ էթնիկը՝ գենետիկ միասնության։ Է.Սմիթն այս երկու տիպերը, իր հերթին, բաժանում է երկու ենթատիպերի, որոնք տարանջատվում են մինչանկախացման և հետանկախացման շրջաններին բնորոշ դրսևորումներով։ Ըստ Քաղաքագիտության և քաղաքականության Օքսֆորդի բացատրական բառարանի` ազգայանականությունը նվիրվածություն է երկրին, այն անհրաժեշտ է տարբերել սովորական հայրենասիրությունից, որը ենթադրում է նվիրվածութոյւն սեփական երկրին` զերծ մնալով քաղաքական գործողության որևէ ծրագրից: Կարևոր է տարբերել նաև ազգայանականության համընդհանուր սկզբունքները ազգայանականության որոշակի ձևերից, որոնք չեն ենթադրում ընդհանուր քաղաքական մոտեցում, այս իմաստով ազգայնականությունը բնութագրվում է որպես գաղափարապես դատարկ անոթ, որն ունի ձև ու ամրություն, սակայն չունի բովանդակություն: Ազգայնականության համընդհանուր սկզբունքների առանձնահատկությունը ազգային ինքնության գերակայությունն է դասակարգային, կրոնական կամ ընդհանրապես մարդկությանը պատկանելիության նկատմամբ: Համաձայն ազգայանականության խոշորագույն մասնագետներից մեկի` Էռնեստ Գելների. «Ազգայնականությունը գրեթե ամբողջապես քաղաքական այն սկզբունքն է, ինչը պնդում է, թե քաղաքական միավորը պիտի համընկնի ազգայինին»: Հիմնախնդրի որոշ մասնագետներ կարծիքով, արդի արևմտյան սոցիալական գիտությունների մեջ ազգայնականություն եզրը կարող է վերաբերել տարբեր երևույթնեի, այդ թվում` ազգային ինքնության և գիտակցության մակարդակին, այն գաղափախախոսություններին, որոնց վրա հիմնված են ազգային հանրույթները, հայրենասիրական տրամադրություններին և մտածելակերպին և այլն: Ազգայնականության տեսաբաններն այն դիտում են և՛ որպես գաղափարախոսություն, և՛ որպես քաղաքական հայեցակարգ, և՛ որպես հուզական մտորումներ ու զգացմունքներ։ Այսպես, Է.Հոբսբաումը գտնում է, որ «ազգայնականությունն ավելի շատ քաղաքական ծրագիր է», իսկ Կ.Դոյչը նշում է, որ «ազգայնականությունը մտքի այնպիսի իրավիճակ է, երբ հասարակական կապերում որոշումներ կայացնելիս հատուկ նշանակություն է տրվում «ազգային տեղեկատվությանը», հիշողությանը և կերպարներին»։ Սակայն ազգայնականության հիմնական ընկալումները թերևս կախված են նրանից, թե ինչպես է ընկալվում այդ սահմանումների հիմքում ընկած առանցքային «ազգ» եզրույթը: Դասական ընկալումների համաձայն, ազգ հասկացությունով բնորոշվում է երկրի ներսում ապրող բնակչությունը, որն ունի ընդհանուր մշակույթ, լեզու, ինչպես նաև ազգային ծագում` պատմական խոր ավանդույթներով: Հայ ազգին պատկանելիության և ընդհանրապես հայ ինքնության վերաբերյալ անհրաժեշտ է առանձնացնել հիմնահարցի մասնագետ Արմեն Այվազյանի առաջ քաշած սկզբունքները, որոնք տալիս են պատասխան այն հարցին, թե ով է հայը: Հայ է նա, ով`

1. Հայաստանն ընդունում է որպես իր միակ հայրենիք, ընդ որում ժամանակագրական-տարածքային երկու չափումներում նրա պատմական և արդի սահմաններում,
2. Հայաստանի տարածքի, ժողովրդի, լեզվի ու մշակույթի նկատմամբ ունի ամուր հոգեբանական կապվածություններ,
3. անձնապես պատասխանատվություն է զգում Հայաստանի ճակատագրի համար, ըստ այդմ էլ ստանձնում է հայրենիքի առջև քաղաքական պարտավորություններ,
4. արտերկրում բնակվելու դեպքում լրջորեն մտածում ու վերլուծում է իր և իր ընտանիքի հայրենադարձության բոլոր հնարավոր տարբերակները,
5. հայոց լեզվի ու մշակույթի կրողն է կամ ձգտում է դառնալ այդպիսին,
6. ցանկանում է իր սերունդը հայ պահել, այդ թվում հայոց լեզուն իր երեխաներին փոխանցելու միջոցով և նրանց ազգային մշակույթի ոլորտի մեջ ընդգրկելով:

Վերոնշյալ դասակարգումը թեև նշանակալից և բազմաբովանդակ է, սակայն անհրաժեշտ է հայի, հայ ազգի ով լինելը դիտարկել երկու հարթություններում` ֆիզիկական (կենսաբանական) և մենթալ (հոգեբանական):
1. Ֆիզիկական հարթությունը այն տեղն է, որն ունի հայը և Հայաստանն աշխարհում, այսնինքն` սա հայն է` օտարի աչքերով, որի հիմնական առանձնահատկություններն են`
a) էթնիկական ընդհանրությունները, որն իր մեջ ներառում է` ազգակցական, արյունակցական կապը էթնոսի (ազգի) անդամների միջև, միևնույն մարդաբանական տիպին կամ ռասային պատկանելը` արմենոիդ ռասսա, որը կարևոր է նաև գենետիկական ընդհանրությունների առկայության պատճառով, քանի որ հնարավորություն է տալիս ոչ միայն գտնել ընդհանրույթուն ամենաստորին, գենետիական մակարդակում, այլ նաև որակապես տարբերակել սեփական ազգը մյուսներից` ի հածիվ այդ ընդհանրության,
b) լեզվամշակութային ընդհանրություններ, որոնց մեջ մտնում են ոչ միայն հայոց լեզուն և հայ ազգային մշակույթը, այլ, օրինակ, լեզվի հետ միաժամանակ այս ընդհանրության մեջ են մտնում մեր ազգին այդքան բնորոշ բարբառները, ենթամշակութային առանձին գոյացած «կղզյակները», որոնք էլ հենց ապահովում են լեզվամշակութային ընդհանրությունների առանձնահատկությունները, քանի որ ընդհանրությունների գոյության շեշտադրման հիմնական նպատակներից մեկն է նաև առանձնացումը, զատումը այլ լեզվական և մշակութային նմանատիպ համակարգերից,
c) աշխարհագրական ընդհանրությունները, քանի որ ազգի առաջացման, զարգացման, նրա հոգեկերտվածքի ձևավորման վրա անմիջական ազդեցություն են թողնում աշխարհագրական պայմանները, իսկ հայերի պարագայում սա առավել կարևոր է այն պատճառով, որ հայ ազգը, ցրված լնելով աշխարհով մեկ, այնուամենայնիվ, պահպանում է իր պատմական հայրենիքիքին բնորոշ մարդաբանական առանձնահատկությունները:
2. մենթալ (հոգեբանական) առանձնահատկությունների թվին են դասվում հայի իքնագիտակցությունը, ինքնանույնականացումը, աշխարհում իր տեղի և դերի մասին պատկերացումների ամբողջությունը: Սա լիովին ընկալելու համար անհրաժեշտ է առանձնացնել այն հիմնական մոտեցումները և բնորոշ գծերը, որոնցով միմյանց հետ են փոխկապակցված ազգ և հայրենիք, հայրենիք և պետություն հասկացությունները հայի գիտակցության մեջ: Նախ անդրադառնանք այն առանձնահատկությանը, որը ձևավորվել է հայի մոտ կապված պետության և հայրենիք գաղափարների միջև: Սրա հիմնապատճառներից մեկն այն է, որ հայ ազգը (ժողովուրդը) միշտ էլ ունեցել է հայրենիք` Հայկական լեռնաշխարհը, սակայն միշտ չէ որ ունեցել է պետություն և միշտ չէ որ այդ պետության սահմանները համընկել են հայրենքի, այն է` Հայկական լեռնաշխարհի սահմանների հետ: Հենց պատմական նմանօրինակ իրավիճակների առատության պատճառով է, որ հայ մարդու մոտ ձևավորվել է առանձնահատուկ մոտեցում դեպի սեփական պետությունը : Այլ է խնդիրը ազգ-հայրենիք հասկացությունների համադրության ժամանակ. ի տարբերություն պետություն և հայրենքի հասկացությունների, որոնք մասնակիորեն հակադրվում են մեկը մյուսին, այստեղ արդեն նկատվում է հակառակ գործընթացը` հայրենիքը և ազգը որոշակիորեն նույնականացվում են: Նման իրավիճակը պայմանավորված է նախ և առաջ հայ մարդու հոգեբանական առանձնահատկություններով: Ի տարբերություն բազմաթիվ այլ ազգեր` հայերի մոտ հիմնականում բացակայում է իրենց հայրենքի նվաճման կամ եկվորության մասին ավանդույթները, որոնց փոխարեն գոյություն ունի այն համոզմունքը, որ հայերը Հայկական աշխարհում ոչ թե եկվորներ են, այլ տեղաբնիկներ, այսինքն` հայ ազգը, հայ ժողովուրդը, իսկ դրանից առավել վաղ հայկական ցեղախմբերն ապրում են լեռնաշխարհում «պատմության արշալույսից»: Սակայն հայ մտավորականները միշտ էլ փորձել են գտնել կամ այս համոզմունքները հաստատող կամ հերքող փաստեր: Հայ ազգի ծագման հիմնահարցի վերաբերյալ գոյություն ունեն բազմաթիվ մոտեցումեր, տեսություններ և կոնցեպցիաներ, որոնք կարելի է խմբավորել երկու մեծ կատեգորիաներում` հայ ազգի աստվածային ծագման գաղափարի կողմնակիցներ և էվոլյուցիոն (անտրոպոգենեզի տեսանկյունից) տեսությունների կողմնակիցներ`
• հայ ազգի աստվածային ծագման գաղափարի կողմնակիցների առաջ քաշած գաղափարախոսներից և այս տեսության ամենահին ու հայտնի ջատագովներից է Մովսես Խորենացին, որը հայ ազգի սկզբնավորումն սկսում է Ատվածաշնչյան Նոյից և նրա որդի Հաբեթից` անվանելով հայերին «հաբեթածիններ»: Այստեղ անհրաժեշտ է կանգ առնել Խորենացում կողմից ներկայացվող հայերի ընդհանուր նախահոր` Հայկի մասին առասպելին: Սա հայ ազգայանականության բնորոշիչ գծերից մեկն է, քանի որ`
 հայ ազգի էթնիական, լեզվամշակութային, գենետիկական և այլ ընդհանրությունների առկայությանը տալիս է մեկ տրամաբանական և պարզ պատասխան` «Մենք բոլորս ունենք մեկ նախահայր»
 հստակեցվում է հայ ազգի (ժողովրդի) հին աշխարհի այլ ժողովուրդների շարքում
 ամրապնդվում են Հայկական լեռնաշխարհի նկատմամբ հայի «տանտիրոջ իրավունքները»
 առաջ է քաշվում հայ ազգի ուրույն առաքելության գաղափարը, որը, թեև, չի ստանում հստակ, մանրամասն և վերջնական ձևակերպում, սակայն այն կարելի է ներկայացնել այսպես` հայն իրեն տեսնում է ժամանակակից աշխարհում որպես մշակույթ ստեղծող, տարածող, նորարար ազգ, որն անընդհատ ձգտում է արարելու և զարգանալու:
• էվոլյուցիոն (անտրոպոգենեզի տեսանկյուն) ծագման, մասնավորապես հարկ է նշել, որ անտրոպոգենեզի առումով, տարածաշրջանը հանդիսանում է մարդկային քաղաքակրթության և Homo sapiens-ի առաջացման բնօրրաններից մեկը: Նեոլիթում (նոր քարե դարում) մոտ մ.թ.ա. 7-4-րդ հազարամյակներում, սկսվել է տարածաշրջանի բնակչության բաժանումը Միջերկրածովյան-Բալկանյան, Առաջավորասիական արմենոիդ և հինդ-պամիրյան ռասաների: Հենց այս հիմնական տեղեկությունների և փաստերի հիմնա վրա է կառուցված հայերի տեղաբնիկ լինելու տեսությունը: Այսինքն երկու մոտեցման կողմնաիկիցներն էլ ձգտում են հատատել այն գաղափարը, որ հայ ժողովուրդը Հայկական լեռնաշխարհի ծնունդ է:

Գրականություն

1. Մովսես Խորենացի «Պատմութիւն Հայոց», Եր., 1961, “Հայպետհրատ”, էջ 82:
2. Թամարա Վարդանյան «Ազգայնականության էությունն ու գործառույթները». Նորավանք ԳԿՀ,http://noravank.am/arm/seminar/detail.php?ELEMENT_ID=3807&sphrase_id=3185&print=Y
3. Տե´ս Թամարա Վարդանյան «Ազգայնականության դասակարգման շուրջ», Նորավանք ԳԿՀ, http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=2486&sphrase_id=3185:
4. Տե´ս Մակլին Այեն «Օքսֆորդի բացատրական բառարան. Քաղաքագիտություն և քաղաքականություն», Եր., “Գիտանք”, 2003, էջ 359
5. Տե´ս Արմեն Այվազյան «Հայկական ինքնության գրավականները կամ ո՞վ է հայը», “Ազգ” օրաթերթ, #217, Եր., 24/11/2007
6. Տե´ս Արմեն Այվազյան «Հայկական ինքնության հիմնաքարերը: Բանակ, լեզու, պետություն», Եր., 2007, էջ 50:
7. Էռնեստ Գելներ «Ազգերը և ազգայնականությունը: Անցյալի նոր հեռանկարները», Եր., 2003, “Հայաստան”, էջ 9:

2 thoughts on “Հայկական ազգայնականության հիմնական առանձնահատկությունները և բնորոշիչ գծերը

Comments are closed.